20 Հոկտեմբերի 2020թ. 14:53

ԳԱԳԻԿ ՄԱԿԱՐՅԱՆԸ ՎԵՐԸՆՏՐՎԵԼ Է ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Կառույց, որ կարողացել է իր ձայնը լսելի դարձնել բոլոր պետական օղակներում. այսպես են իրենց աշխատանքի արդյունքը բնութագրում Հայաստանի գործատուների հանրապետական միությունում: «Մենք ակտիվորեն ներգրավված ենք  բոլոր ռեֆորմների մեջ, կարելի  է ասել առանց մեր կարծիքի, որեւէ փաստաթուղթ չի գնում կառավարություն: Մենք ապահովել ենք լուրջ ներկայացվածություն երկրում»,- ասում է ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը:

10-ամյա գործունեության ընթացքում  160 անդամով աշխատանքն սկսող միությունն այսօր ունի 13.000-ից ավել անդամ, որոնք ներկայացնում են ակտիվ ձեռնարկատերերի 20 տոկոսը: ՀԳՀՄ կազմում է գտնվում  մասնավոր սեկտորում աշխատողների 45 տոկոսը: Ըստ Գագիկ Մակարյանի սա լուրջ թիվ է, որոշիչ ձայն ունենալու համար:

«Մենք արագ արձագանքում ենք փոփոխություններին, ես կասեի զգոնության ինստիտուտ ենք պահպանում, մենք ասում ենք՝  էս չեք արել, էն չեք արել կամ սխալ եք արել, ու կարեւոր չի, որ մեզ հաճախ չէին լսում, կարեւորը,  որ մենք ասում ենք, ու հիմա դա սկսել է ազդել»:

Չնայած արձանագրած բազմաթիվ հաջողությունների՝ գործատուների միությունում ասում են, որ շատ անելիքներ ունեն. հատկապես փոքր ու միջին ձեռնարկությունները դեռ բազմաթիվ չլուծված հարցեր ունեն, որոնք գործատուների միությունը խոստանում այնքան բարձրաձայնել, մինչեւ դրանք գտնեն իրենց լուծումը: