28 Հոկտեմբերի 2020թ. 9:19

Թվայնացում՝ դպրոցից մինչև բիզնես

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում Տեխնո-Ուրբաթ միջոցառման հերթական հանդիպմանը հյուրընկալվել էր ՀՀ կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար, ՀՀ  վարչապետի խորհրդական Ալեքսանդր Խաչատուրյանին:

Նա հանդիպման ընթացքում կիսվեց հետազոտությունների արդյունքներով, թե ինչպես է ընթանում  թվայնացումը աշխարհում և Հայասատում:  Նա մասնավորապես նշեց, որ  Wi FI ցանցի նման լավ, մատչելի, ամենուր հասանելիություն ամբողջ աշխարհում հնարավոր է գտնել եզակի երկրներում: Բայց բնակչությունը կիրառում է այդ հնարավորությունների շատ քիչ մասը: Մեր տնային տնտեսուհիների 82 տոկոսին հասանելի է համացանցը: Հիմնականում օգտվում են սոցիալական կայքերից, մյուս բոլոր հնարավորությունները մնում են ստվերում: Համացանցի օգտագործումը ավելի արդյունավետ դարձնելու համար Ալեքսանդր Խաչատուրյանի կարծիքով պետք են թվային հմտություններ, ՏՏ մասնագետների կարիք բոլոր ոլորտներում կա, իսկ թվային հմտություններն այսօր պետք են բոլորին՝ դպրոցից մինչև բիզնես, լրագրողից մինչև կառավարման մարմին:

«Թվայնացման շնորհիվ բոլոր մարզերի համար հնարավորություն կստեղծվի լինել ավելի արագ ու օպերատիվ՝ հնավարություն տալով նոր բիզնեսներ, ու ընկերություններ ստեղծել, իսկ եղածն էլ ավելի արդիական ու արդյունավետ դարձնելու համար»,-նշեց Ալեքսանդր Խաչատուրյանը:

Պետական համակարգի տարբեր ենթակառույցներ ևս թվայնացված են, բայց  թվայնացված ռեգիստրները  ցանցով միացված չեն, ինչի պատճառով էլ  անձնագրի պատճեն,  տարբեր փաստաթղթերի  պատճենները դեռ պահանջվում են:  Այժմ կատարվում է մոնիտորինգ, որի արդյունքում հստակ  կլինի, թե  ինչքանով են արդյունավետ  թվայնացման նոր գործիքները:

Սրան կնպաստի նաև վերջերս ՀՀ կառավարության ստեղծվեց «Թվային Հայաստան» հիմնադրամը, որի նպատակն է թվային նոր ռազմավարության մշակումը, հանրապետական կառավարման բոլոր ոլորտներում միասնական թվայնացված միջավայրի ձևավորումը, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերի արդիականացում և տեղեկատվական անվտանգության աստիճանի բարձրացում: Եթե տեղեկատվությունը թափանցիկ լինի, բիզնեսի զարգացման համար մեծ հնարավորություն կստեղծվի: