29 Հոկտեմբերի 2020թ. 2:16

Ֆիզիկայի բնագավառում 2017 թ. Նոբելյան դափնեկիրները

Ֆիզիկայի ասպարեզում 2017 թ. Նոբելյան մրցանակին են արժանացել Քիփ Թորնը, Ռայներ Վայսը և Հարրի Բերիշը LIGO (Laser Interferometer Gravitational-Wave Observatory) ծրագրում «վճռական ներդրման համար», ինչպես նաև «գրավիտացիոն ալիքների դիտարկման» համար:

Panorama.am-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել են Նոբելյան կոմիտեից:
Նրանք դարձել են լազեր-ինտերֆերոմետրիկ գրավիտացիոն-ալիքային LIGO աստղադիտարանի հիմնադիրները, ինչն օգնել է փորձարարական հայտնաբերել գրավիտացիոն ալիքները:
Նոբելյան դափնեկիրներին մրցանակն ավանդաբար հանձնվում է Ստոկհոլմում դեկտեմբերի 10-ին՝ մրցանակի հիմնադիր Ալֆրեդ Նոբելի մահվան օրը: Մրցանակային գումարը կազմում է 9 միլիոն շվեդական կրոն (1 միլիոն դոլար):

Աղբյուրը՝ ankakh.am