Նոյեմբերի 2-ին Լոնդոնի Bulgari Hotel հյուրանոցում կանցկացվի AIF (Armenians in Finance) 2017 համաժողովը, որը մի հարկի տակ կհավաքի աշխարհի հայազգի ֆինանսիստներին:
Համաժողովի կազմակերպիչ Արման Սիմոնյանը Մեդիամաքսին ասել է, որ միջոցառումը կազմակերպվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) աջակցությամբ:
Ակնկալվում է հյուրընկալել ֆինանսական ոլորտում ներգրավված 100-ից ավելի մասնագետների Մեծ Բրիտանիայից եւ եվրոպական այլ երկրներից:
Համաժողովում ելույթ կունենան գործարար, ներդրող եւ բարերար Ռուբեն Վարդանյանը, TAP Advisors ընկերության կառավարիչ տնօրեն Առնո Ատամյանը, Amber Capital ընկերության վերլուծաբան Կամիլիո Ազուզը:
Նմանատիպ միջոցառումներ ապագայում նախատեսվում է կազմակերպել նաեւ աշխարհի մյուս խոշոր ֆինանսական կենտրոններում, այդ թվում՝ Նյու Յորքում եւ Փարիզում:
Լոնդոնում կկայանա հայազգի ֆինանսիստների համաժողովը
