4 Դեկտեմբերի 2020թ. 2:23

Bitcoin. վիրտուալ արժույթը գրավում է աշխարհը

Արդեն տևական ժամանակ է, ինչ տարբեր ինտերնետային հարթակներում, սոցիալական ցանցերում կամ մարդկանց կողմից մենք կարող ենք կարդալ կամ լսել Bitcoin բառը: Ինչ է դա հարցը շրջանառվում է շատ տեղերում, սակայն պատասխաններն ու բացատրությունները միշտ տարբեր են:

Bitcoin-ն իրականում վիրտուալ արժույթ է կամ կրիպտոարժույթ: Այն ստեղծվել է Ճապոնիայում 2008թ.-ի վերջում, իսկ տարածում է սկսել գտնել 2009թ.-ից:  Հայ իրականության մեջ դժվար է պատկերացնել գումարը կամ արժույթն առանց շոշափելու, իսկ կրիպտոարժույթները հնարավոր չէ տեսնել կամ շոշափել, դրանք վիրտուալ են:

Սկզբնական շրջանում, երբ Bitcoin-ը մտավ բորսա, արժեքը չէր գերազանցում անգամ 1 ԱՄՆ դոլարը: Այսօր 1 Bitcoin-ն արժե  4000-5000 ԱՄՆ դոլար, և այն շարունակում է աճել: Ճապոնիայում Bitcoin-ը և մյուս կրիպտոարժույթները պաշտոնապես համարվում են վճարման միջոց: Այլ պետություններում ևս կամաց-կամաց տարածում են գտնում կրիպտոարժույթները: Արդեն կան խանութներ, ռեստորաններ, սպասարկման այլ կենտրոններ, որտեղ գումարն ընդունում են կրիպտոարժույթների տեսքով:

Գոյություն ունեն կայքեր, որոնց միջոցով հնարավորություններ կան ստեղծել սեփական կրիպտոարժույթները: Ամսական նոր կրիպտոարժույթների թիվն աճում է 10-15-ով: Սակայն որևէ այլ կրիպտոարժույթ չի կարող հասնել Bitcoin-ին:

Bitcoin-ն արդեն համեմատում են ոսկու հետ, իսկ մի քանի տարի հետո, եթե այն շարունակի նույն տեմպով աճել, այն իր հայտնիությամբ կարող է չզիջել անգամ ԱՄՆ դոլարին:

Ինչևէ, գլոբալիզացիոն արագ զարգացող տեմպերը, որին նպաստում է նաև ինտերնետի և նրա միջոցով միլիոնավոր ծառայությունների ամենօրյա ավելացումն ու տարածումը, կյանքը տանում են դեպի վիտուալ նոր աշխարհ: Իսկ վիրտուալ աշխարհում գործում են վիրտուալ արժույթներ, որոնք տարածվում են մեծ արագությամբ և, հնարավոր է, մի քանի տարի անց սովորական արժույթներն իրենց տեղը զիջեն վիրտուալ արժույթներին: Կարելի է համարել, որ մենք արդեն ապրում ենք ապագայում…

https://b24.am/finance/68382.html