30 Հոկտեմբերի 2020թ. 19:42

Թերսնուցվող մարդկանց թիվը հասել է 815 միլիոնի

Աշխարհում 2016 թվականին թերսնուցվող մարդկանց թիվը հասել էր 815 միլիոնի, ինչը 38 միլիոնով ավելի է 2015 թվականի ցուցանիշից: Այս մասին գյուղատնտեսության նախարարությունում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենի օգնական, Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ներկայացուցիչ Վլադիմիր Ռախմանինը:

Նրա խոսքով` ցուցանիշի աճը պայմանավորված է հակամարտությունների եւ կլիմայի բացասական փոփոխությունների հետ: «Մենք ՊԳԿ-ում համոզված ենք, որ մինչ 2030 թվականը ի վիճակի ենք արմատախիլ անելու թերսնուցումը: Բայց դրա համար մենք պետք է համախմբենք բոլոր ջանքերը այն երկրների հետ, ովքեր հանդես են գալիս պարենային անվտանգության խնդիրներով»,-ասաց Ռախմանինը՝ հավելելով, որ այդ երկրների թվում է նաեւ Հայաստանը, որն այս տարիների ընթացքում նպաստում է պարենային անվտանգության խնդիրների լուծմանը թե իր երկրում եւ թե տարածաշրջանում:

Աղբյուրը՝ 168.am