Բուհերում նոր մասնագիտություններ կներառվեն

Կառավարության այսօրվա նիստին հաստատվել է 014 թվականի հոկտեմբերի 23-ի N 1191-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը, որով  Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում երկու նոր մասնագիտություն կներառվեն՝ «Դատական փորձաքննություն» և «Մեխատրոնիկա» անվամբ:

Նախագծի հիմնավորման համաձայն՝ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ «Դատական փորձաքննություն» և «Մեխատրոնիկա» մասնագիտություններն ունեն բավական բարձր վարկանիշ, այդ մասնագիտությունների բացումը լուրջ նախադրյալներ կստեղծի ՀՀ-ում դատական փորձաքննության ոլորտի զարգացմանը, ինչպես նաև՝ նորարարությանը և ստեղծարարությանը, ինչը ժամանակի հրամայականն է: