29 Հոկտեմբերի 2020թ. 6:46

ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀՍԿԱՆԵՐԸ ՇԱՐՔԻՑ` ԵՎԳԵՆԻ ԵՎՏՈՒՇԵՆԿՈ. ՄԻ ՎԱԽԵՑԵՔ

Պե՛տք չէ վախենալ խիտ մառախուղից,

Պե՛տք չէ վախենալ դատարկ գրպանից,

Պե՛տք չէ վախենալ լեռնահոսքերից,

Ո՛չ ճահճուտից, ո՛չ էլ կեղտոտ տականքից:

 

Կարողացե՛ք ծիծաղել բոլոր վախերի աչքերին նայելով`

Սեփական վախկոտությունից է միայն պետք վախենալ:

 

Պե՛տք չէ վախենալ դժվար խնդրից,

Վախենա՛լ է պետք էժանագին հաջողությունից,

Պե՛տք չէ վախենալ ազնիվ ու ծեծված լինելուց,

Վախենա՛լ է պետք կեղծ ու կուշտ լինելուց:

 

Կարողացե՛ք ծիծաղել բոլոր վախերի աչքերին նայելով`

Սեփական վախկոտությունից է միայն պետք վախենալ:

Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

Աղբյուրը`  bards.ru