7 Դեկտեմբերի 2021թ. 4:40

Հայաստանում տրանսֆերտների տարեկան դինամիկան 2017 թվականի հունվար-սեպտեմբերին սկսել են աճել, իսկ արտահոսքը կտրուկ արագացրել է

Արմինֆո.Հայաստանում ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների ներհոսքը 2017 թվականի հունվար-սեպտեմբերին տարեկան կտրվածքով աճել է 16,4%, մինչև $ 1,235 մլրդ, իսկ արտահոսքը`23,6%, մինչև $ 698,5 մլն: Արդյունքում, զուտ ներհոսքերը տարեկան կտրվածքով աճել է 8.1%: Ըստ ՀՀ ԿԲ տվյալների,  ներհոսքի ծավալում Ռուսաստանի մասնաբաժինը կազմել է 60.3% կամ $ 744,8 մլն, իսկ արտահոսքինը`38.1% կամ $ 266,1 մլն: Ռուսաստանից կատարվող փոխանցումների ներհոսքը հունվար-սեպտեմբերին աճել է 16.5%, իսկ արտահոսքը`10,3%, ինչի արդյունքում զուտ ներհոսքը Ռուսաստանից աճել է 20,2%:

Համեմատության համար նմշենք, որ մեկ տարի առաջ, 2016-ի հունվար-սեպտեմբերին դեպի Հայաստան ֆիզիկական անձանց տրանսֆերտների ներհոսքը կրճատվել էր 10,9%, իսկ արտահոսքը կրճատվել էր 5.5%, ինչի արդյունքում տարեկան զուտ ներհոսքը կրճատվել էր 24,4%: Այդ ժամանակ Ռուսաստանի մասնբաժինը ներհոսքի ծավալում տարեկան կտրվածքով նվազել էր 62.9%, մինչև 60.3%, քանի որ 14.7% նվազել էր բացարձակ մեծությունը, իսկ արտահոսքը, ընդհակառակը, ավելացել էր`35.3%-ից մինչև 42.7%, քանի որ բացարձակ մեծությունն աճել էր 27,5%:

Ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների գծով ՀՀ ԿԲ-ն վերանայել է 2017 թվականի կանխատ(եսումը, դոպի դանդաղման կողմը, նախորդ`14-16% փոխարեն կանմխատեսելով`12-14%, ինչը պայմանավորել է Ռուսատսանի տնտեսության դանդաղ վերականգնումով, կապված պատժամիջոցների և դրանց հետ կապված ներդրումների կրճատման հետ:

Նշենք, որ 2016-ին դեպի Հայաստան ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների ծավալները տարեկան կտրվածքով կրճատվել էին 6,1%, մինչև $ 1.5 մլրդ, իսկ արտահոսքը` 7,4%, մինչև $ 817 մլն: Արդյունքում, զուտ ներհոսքը նվազել էր 17.8%: Իսկ Ռուսաստանից փոխանցումների ներհոսքը կրճատվել էր 11.1%, մինչև $ 896,9 մլն, արտահոսքն աճել էր 16.5%, մինչև $ 333,4 մլն, ինչի արդյունքում, փոխանցումների զուտ ներհոսքը Ռուսաստանից կազմել էր  $ 563,5 մլն, տարեկան անկումը`22%: Ներհոսքի և արտահոսքի ծավալներում գերիշխող դիրք է զբաղեցնում Ռուսաստանը`58.5% և 40.8%:

Կարինա Մելիքյան