27 Հոկտեմբերի 2020թ. 19:51

Ինչո՞վ է օգտակար դդումը

Ինչպես ցանկացած միրգ և բանջարեղեն, դդումն ունի վիտամինների և հանքային նյութերի իր պաշարը, ինչպես նաև այլ առավելություններ, որոնք այն ցանկալի տարր են դարձնում մարդու սննդակարգում: Եթե անհանգստանում եք ձեր առողջության համար, ապա սկսեք դդում ուտել: Դդումը լավ է ազդում սրտի և երիկամների աշխատանքի վրա: Դրանում պարունակվող կալիումը դրական է ազդում սրտի աշխատանքի վրա, բացի այդ օգնում է օրգանիզմից դուրս մղել ավելորդ հեղուկը, այսինքն այն նաև հիանալի միզամուղ է: Դդումի կորիզները` որպես շագանակագեղձի ադենոմայի կանխարգելման միջոց: Տղամարդկանց խորհուրդ է տրվում հաճախ ուտել դդումի կորիզներ, քանի որ դրանցում պարունակվող ցինկի մեծ քանակությունը նպաստում է տղամարդու վերարտադրողական համակարգի ամրապնդմանը և շագանակագեղձի հիվանդությունների կանխարգելմանը: Դդումի կորիզները նաև չորացնում են, տապակում և ուտում. բավականին համեղ է: Բացի այդ, դդումը պարունակում է A, C և B խմբի վիտամիններ: A վիտամինը նպաստում է իմունային համակարգի ամրապնդմանը և օգնում է պայքարել մրսածության դեմ: B խմբի վիտամինները նպաստում են նյարդային համակարգի ամրապնդմանը, օգտակար են լյարդի համար և նպաստում են ավելորդ խոլեստերինի դուրս մղմանը, նաև խոչընդոտում են ավելորդ քաշի կուտակմանը: Դդումը կարելի է ուտել ինչպես հում, այնպես էլ խաշած վիճակում: Դրանից պատրաստում են բազմատեսակ ապուրներ, խյուսեր, անգամ ճաշեր: Այնպես որ, շտապեք համալրել ձեր մենյուն դդումից պատրաստված ուտեստներով:

https://shabat.am/am/article/157306/-Incho-v-e-ogtakar-ddumy-