29 Հոկտեմբերի 2020թ. 3:40

Վերականգնվող էներգետիկայի զարգացման բնագավառում Հայաստանի փորձն ուսանելի է

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, ելույթ ունենալով ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի նոյեմբերին 4-ին Տաշքենդում կայացած նիստում, ներկայացրել է Հայաստանի էներգետիկայի զարգացման հիմնական ուղղությունները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախարարն անդրադարձել է մեր երկրում ատոմային էներգետիկայի զարգացմանառաջնային էներգետիկ պաշարների դիվերսիֆիկացման և գազային ջերմակայանների արտադրության արդյունավետության բարձրացման խնդիրներին։ Իր ելույթում Աշոտ Մանուկյանը խոսել է նաև երկրի ներքին սպառման կառուցվածքում սեփական վերականգնվող աղբյուրներից ստացվող էլեկտրաէներգիայի տեսակարար կշռի շարունակական ավելացման ուղղությամբ իրականացվող քայլերի մասին:

Ներկայացնելով ԱՊՀ երկրներում վերականգնվող էներգետիկայի զարգացման գերակայությունների ճանապարհային քարտեզըՌԴ Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի Վերականգնվող էներգետիկայի զարգացման կենտրոնի ղեկավար Գեորգի Երմոլենկոն ընդգծել էոր վերականգնվող էներգետիկայի զարգացման և էներգախնայողության բնագավառում Հայաստանի փորձն ուսանելի է:

Նիստում քննարկվել են էլեկտրագազային կայանքների շահագործման տեխնիկայի անվտանգությանըսարքավորումների հուսալիությանըշրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցմանըինչպես նաև ոլորտի խնդիրներին առնչվող ավելի քան 6 տասնյակ այլ հարցեր:

Անդրադարձ է արվել նաև կադրային հարցերին։ ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի գործադիր կոմիտեի նախագահի պաշտոնում ընտրվել է Իգոր Կուզկոն:

Նիստին մասնակցել են ՀայաստանիՌուսաստանի ԴաշնությանԲելառուսիՂազախստանիՏաջիկստանիԹուրքմենստանի էներգետիկայի նախարարներըՈւզբեկստանի փոխվարչապետըՍաուդյան Արաբիայի էներգետիկայիարդյունաբերության և բնական պաշարների նախարարըԱդրբեջանի ու Ղրղզստանի էներգետիկայի փոխնախարարները

Համաժողովի շրջանակներում Աշոտ Մանուկյանը  հանդիպումներ է ունեցել ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր ՆովակիԲելառուսի էներգետիկայի նախարար Վլադիմիր ՊատուպչիկիՂազախստանի էներգետիկայի նախարար Կանատ Բոզումբաևի հետ: