Ազնավուր. Եթե աշխարհը ճանաչեր Հայոց ցեղասպանությունը, Հոլոքոստը կարող էր չլիներ

Ֆրանսահայ երգահան, աշխարհահռչակ Շառլ Ազնավուրի ընտանիքը Թուրքիայում Հայոց ցեղասպանությունից փրկվելուց հետո խոստացել էր օգնել բոլոր նրանց, որոնք կտուժեին ճնշումներից:

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նրանք Փարիզում փրկել են տասնյակ հրեաների, ինչպես նաև տասնյակ հայերի, ռուսների և լեհերի:

Իսրայելում պարգևատրվելով Ռաուլ Վալենբերգի անվան մեդալով, Ազնավուրը հայտարարեց. «Եթե աշխարհը ճանաչեր Հայոց ցեղասպանությունը, Հոլոքոստը կարող էր չլիներ»:

Ոչ, նա հրեա չէ: Հրեաների պատմության մեջ հայտնվել է միայն այն պատճառով, որ Փարիզում նացիստական օկուպացիայի տարիներին Ազնավուրի ընտանիքը, իրենց բնակարանում թաքցրել և փրկել են ֆաշիստների կողմից հետապնդվող հրեաների և ոչ միայն:

Ազնավուրները Ֆրանսիա են տեղափոխվել  1922 թվականին՝ երկար և դրամատիտական փախուստից հետո, երբ Թալեաթ փաշան և  իր ընկերները  1915 թ-ին Թուրքիայում ղեկավարում էին հայերի կոտորածը: Ինչպես գրում է jewish.ru կայքը, իրադարձությունները, որոնք  կոչվում են Հայոց ցեղասպանություն, դեռևս միանշան գնահատական չեն ստացել տարբեր երկրների քաղաքական գործիչների  և քաղաքացիների կողմից: Բայց հենց այս ողբերգական իրադարձությունն էր պատճառը, որը Ազնավուրի ընտանիքը ապաստան տվեց նացիստների կողմից հետապնդվող հրեաներին և հայերին, լեհերին և ռուսներին:

Պատերազմի տարիներին Ազնավուրյանները Փարիզում աջակցում էին հայտնի պարտիզան, հետմահու Ֆրանսիայի Ազգային հերոս հռչակված Միսաք Մանուշյանին ու նրա խմբին և ապաստան էին տրամադրում թե՛ հայերին և թե՛ հրեաներին՝ վտանգելով սեփական կյանքը:

Ըստ jewish.ru կայքի՝ հնարավոր է, որ Ազնավուրի հիշողությունները մնային հուշերի էջերում, եթե չլիներ Ռաուլ Վալենբերգի անվան մեդալը, որով այս տարվա հոկտեմբերին պարգևատրվեցին մեծ շանսոնյեն և նրա քույր Աիդան Իսրայելում:

«Այս հեղինակավոր մրցանակը  հանդիսանում է Ազնավուր ընտանիքի ջանքերի ճանաչման խորհրդանիշ:  Ազնավուր ընտանիքը՝ մայրը՝ Քնարը, հայրը՝ Միշան, ինչպես նաև Շառլն ու Աիդան, այդ դժվարին շրջանում իրենց բնակարանում թաքցրել և փրկել են ֆաշիստների կողմից հետապնդվող մարդկանց»,- նշվում է «Ռաուլ Վալենբերգ» հիմնադրամի հաղորդագրությունում:
Ստանալով մրցանակը՝ Ազնավուրը շնորհակալություն է հայտնել Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինին, որն անձամբ է պարգև հանձնել նրան:

Panorama.am-ի փոխանցմամբ՝ աշխարհահռչակ շանսոնյեն նաև հետաքրքրվել է. «Ե՞րբ է ի վերջո Իսրայելը ճանաչելու Հայոց ցեղասպանությունն այն դեպքում, երբ ինքներդ եք տառապել նացիստական ռեժիմից»:

Ի պատասխան՝ Ռեուվեն Ռիվլինն ասել է, որ դա քաղաքական հարց է, և չնայած նրան, որ ինքը ճանաչում է հայ ժողովրդի ողբերգությունը, ապա որպես Իսրայելի նախագահ, պարտավոր է հարգել Իսրայելի կառավարության որոշումները:

Աղբյուր` Փաստինֆո