7 Դեկտեմբերի 2021թ. 5:16

ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆ. 445 ԴՈԿՏՈՐՆԵՐԻՑ ԵՎ 5032 ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՑ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԱԲԱՐ ՄՆԱՑԵԼ ԵՆ 191-Ը ԵՎ 646-Ը

ԿԳ նախարարը հստակ ներկայացրեց 2007-2016թթ-ի պաշտպանածների ընդհանուր թվաքանակը: Ըստ նրա` այս տարիներին 445 դոկտոր ենք ունեցել, 5032 թեկնածուներ: Գիտության մեջ մնացել են 191 դոկտորներ և  646 թեկնածուներ: «5032-ից 646-ն  մնացել, իհարկե կան նաև օտարներ, որոնք փոքր թիվ են կազմում, այսինքն՝ դոկտորների 42,9%-ն  է մնում գիտության մեջ, 12,8%-ն էլ թեկնածուներն են: Ընդհանուր առմամբ գիտությունում մնում է 15%-ը»,-ասաց նախարարը:

Նախարարը նշեց, որ ուսանողների իրավացիությունը թերևս միայն բնական գիտությունների մեջ է, որտեղ ավելի շատ են զբաղվում գիտությամբ: Ըստ նրա՝ ֆիզիկա-մաթեմատիկայի ուղղությամբ 63 դոկտոր կա և 461 թեկնածու: Գիտության մեջ մնացել են դոկտորներից 50-ը, և թեկնածուներից 135–ը։

«Ընդհանուր առմամբ 79,4% մնում է դոկտորներ, իսկ 29, 3% ֆիզմաթ ուղղությամբ թեկնածուներ»,-ասաց նա:

Մինչդեռ օրինակ Լևոն Մկրտչյանի խոսքով՝  պատկերն այլ է օրինակ տնտեսագիտության բնագավառում՝ դոկտորներից 25%-ն է մնում, թեկնածուներից` 2,7%–ը: Ընդհանուր առմամբ տնտեսագիտության մեջ 3,3%-ն է մնում, փիլիսոփայության մեջ` 18, 2 %-ը, իրավաբանությունում, որը բավական մեծ դիմելիություն ունի, 14%-ն է մնում:

Նախարարը նշեց, թե այս թվերը ցույց են տալիս, որ տարկետումը ևս մեկ անգամ ծառայել է, պատճառ է եղել, որ մարդիկ չգնան ծառայելու: Նախարարը շարունակեց` նշելով, որ թեմատիկ ֆինանսավորման համար դիմել են 23 երիտասարդ ղեկավարի համար, որից 9-ն են արական սեռի և որից 6-ը չեն ծառայել:

Մինչդեռ նախարարը նշեց, թե պետք է մտածել այլ ուղղությամբ` ինչ անել, որ գիտության մեջ մնացողներին գիտական աշխատանքից չկտրեն, որն այսօր քննարկման առարկա է:

Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանն էլ նշեց, թե կիրառական դաշտ բերելու արդյունքը գործնական դարձելու համար ԶՈւ-ն հստակ երկարատև ծրագիր ունի: «Հաստատված ծրագրեր կան, որոնց մի մասը փակ է, բայց մեծ ֆինանսավորման է գնում գիտական ուղղությամբ և ՊՆ-ն  դառնալու է գիտական պատվեր հնչեցնող»,-ասաց նա:

ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը անդրադառնալով այն թվին, թե որքան են վերադարձել ու գիտությամբ շարունակել զբաղվել ծառայությունից հետո, ասաց, որ բուհերին հանձնարարել են ուսումնասիրել, թեև թվային պատկերը դժվար է ստանալ: Նախարարն ասաց, թե իհարկե հասկանում են, որ չի կարող դրական ազդեցություն ունենալ, բայց եթե ուսանողները նման թվեր ունեն, կարող են ներկայացնել, և իրենք կփորձեն վերլուծել:

Աղբյուրը՝ tert.am