5 Դեկտեմբերի 2020թ. 21:37

Դեկտեմբերի 10-ից Չիկագոյի բորսան սկսում է Bitcoin-ի ֆյուչրսների առուվաճառքը

Ամերիկյան The Wall Street Journal-ը հայտնում է, որ Չիկագոյի Cboe Global Markets Inc. բորսան ցանկանում է առաջ անցնել ԱՄՆ մնացած բորսաներից և առաջինը գործարկել Bitcoin-ի ֆյուչրսների առուվաճառքի հարթակը։

Հարթակը կգործարկվի դեկտեմբերի 10-ին։ Այսպիսով, Չիկագոյի բորսան առաջն կանցնի իր գլխավոր մրցակից CME Group Inc.-ից, որը հայտարարել էր Bitcoin-ների ֆյուչրսների առուվաճառքի մեկնարկի մասին 2018թ.-ի կեսերից։
Bitcoin-ների ֆյուչրսների հարթակը ոչնչով չի տարբերվի նավթի, ոսկու կամ եգիպտացորենի առուվաճառքի հարթակներից, այն հնարավորություն կտա կրիպտոարժույթի աճի կամ անկման գործարքներ իրականացնել։