29 Հոկտեմբերի 2020թ. 2:36

Ռուբեն Վարդանյան. Նոր մտածողություն, նոր հորիզոններ

Մեր հասարակության համար բոլորովին նոր մտածողության հետ գործ ունես, ոչ միայն նոր, այլև Իրագործվող, երբ միտքը չի մնում միայն միտք, գաղափարը՝ գաղափար, իսկ ի-րականացման հնարավորությունը՝ դրանցից անջատ կատեգորիա: Մեզ շատ չի պատահել, գուցեև առաջին ան-գամ է, որ ուղեղը, փողն ու բարոյականությունը նույն տեղում են, և մեկը մյուսի ծնունդն է: Ավելին, Եթե գնաս ոչ թե ուղղակիորեն փողի, այլ նախ երազանքի, գաղափարի, արժեհամակարգի ու փոփոխությունների ճանա-պարհով, փողն ինքը կհետևի քեզ: Ամենափոքր բիզնեսից մինչև մի ամբողջ պետության զարգացում՝ նույն մո-դելն է, ընդամենը մեխանիզմը պետք է ճիշտ գործի: Երկուսն էլ Ռուբեն Վարդանյանը տալիս է՝ սեփական կեն-սափորձով:

՛Մենք ապրում ենք միջազգայինն հասարակության զարգացման շատ հետաքրքիր փուլում, երբ արդեն անցել ենք վայրի կապիտալիզմի շրջանը: Այսօր եկամուտ ստանալը հերիք չէ սեփական գործունեությամբ բավարար-ված լինելու համար: Արևմուտքում ի հայտ է եկել social impact investment/հասարակական ազդեցությամբ ներդ-րում/ շարժումը, որի կողմնակիցները ձգտում են ոչ միայն եկամուտ ունենալ, այլ նաև աշխարհը փոխել դեպի լավը՞:

Տաթևի վերածնունդ, Հայաստանի զարգացման նախաձեռնությունների հիմնադրամ, Դիլիջանի միջազգային քո-լեջ, Ավրորա մրցանակաբաշխություն, Հայաստանի գիտատեխնոլոգիական հիմնադրամ… մասշտաբային նա-խագծեր, որոնք փոխում են մեր պատկերացումները բոլոր ուղղություններով՝ թե, բիզնեսի, թե կրթության, թե բարեգործության, թե ներդրումների, թե պետականաշինության, թե արտաքին քաղաքականության, թե աշ-խարհում մեզ ցույց տալու… փոխում են, բայց իսկապե՞ս կհաջողվի մեր աշխարհը փոխել արևմտյան մոդելով: Երբ ուսումնասիրում եսնրանց հաջողության պատմությունները, բոլորը նույնն են՝ անսահման նվիրում գա-ղափարին ու գործին, դրա հեղինակից մինչև շարքային աշխատակիցը, ու թիմային մտածողություն: Այստեղ մի այլ կարևոր կարծրատիպ է պետք հաղթահարել: Մը-տա-ծե-լա-կեր-պի:

՞21-րդ դարը մեր դարն է, հայ ազգի դարն է: առաջին անգամ հարստությունը որոշվում է նրանով, ոչ թե ինչքան հող կամ նավթ ունես, այլ թե ինչքան խելոք մարդ ունես: դա է ամենակարևորը: մենք հնարավորություն ունենք օգտագործելու ոչ միայն մեր երկրի հարստությունը, այլև մեր ազգի հարստությունը՞: Ահա և առանցքը Ռուբեն Վարդանյանի ապագա Հայաստանի: Ազգի հարստությունը Հայաստանի համար է: Սա արդեն պատկերացում չէ, արվող քայլեր են: Լայնամասշտաբ ու ծրագրային ներդրումներ Հայաստանի զարգացման համար: «Վերջին 20 տարիներին մենք մտածում ենք գոյատևման մասին: Շատ դժվար է մտածել 10-20 տարի առաջ նայելով, երբ ապրում ես գոյատևման ռեժիմում: Եթե չվերափոխենք, չսովորենք երկարաժամկետ մտածել, մեզ համար դժվար կլինի հաղթահարել այդ մոդելը, որը լուրջ թակարդ է: Այն կհանգեցնի նրան, որ երկիրը մշտապես կգտնվի գոյատևման կամ լճացման փուլում, բարգավաճումը ռիսկ է, պետք է ռիսկի գնաս ու հավատաս, որ վա-ղը քո երեխաները ապրելու են ավելի լավ երկրում: գոյատևման մոդելը պայմանավորված է ոչ միայն մեր տնտեսական իրավիճակով, այլև մտավոր վերաբերմունքով… Վերջին մի քանի հարյուրամյակների ընթացքում հայերն ապրել են օտարների լծի տակ, և հավանաբար դա է դարձել պատճառը, որ մենք լավ միջնորդներ ու տեղակալներ ենք, բայց շատ հազվադեպ ենք դառնում խոշոր կորպորացիաների ղելավարներ: Գոյատևման մո-դելը մեզ մոտ առկա է ամեն ինչում, իսկ ահա բարգավաճման մոդել, որը պահանջում է հավակնություններ և ռիսկ, դեռևս գյություն չունի

Դա տեսլականի կամքի և գործողությունների հետևողականության խնդիր է: IdeA-ի նպատակը մարդկանց մտածելակերպի արդյունավետ փոխակերպումն է, ինչն անհրաժեշտ է բարգավաճման մոդելին անցում կատա-րելու համար»:+

Մտածելակերպի փոխակերպում ասվածը իրականոմ վերաբերում է եկող սերնդին, նոր որակին, նոր տեսա-կին»: Հասարակության մեջ որոշ գործընթացներ ավելի հեռուն են գնում, քան մարդկային կյանքը: Մեզ թվում է, թե ամեն ինչ շատ երկար է ձգվում, բայց իրականում հակառակն է: Տեսեք՝ Գորբաչովի վերակառուցումից ըն-դամենը 3 տասնամյակ է անցել: Մովսեսը 40 տարի իր ժողովրդին աանպատով տարավ: Նշանակում է՝ մենք 10 տարի ունենք, որ ամբողջությամբ փոխվի այն սերունդը, ովքեր ապրել են խորհրդային ժամանակներում: Ն-րանց փոխարեն կգան նորերը: դա չիկ նշանակում, որ նրանք ավելի լավն են, նրանք նոր են: ՆՄեզ մեծ փոփո-խություններ սպասվում 2020-ականների կեսերին, ԽՍՀՄ-ում ծնված էլիտայի փոփոխություն

Մարդն ապագայի կարևորագույն կապիտալն է՝ ըստ հաջողակ գործարարի: Ուստի ապագայի նրա վեկտորնե-րը հենց իր կրթվածության մակարդակից են կախված: Նման մակարդակ ապահովելու համար այն կրթական որակն ու ցենզը ամենևեն էլ որ մենք ունենք, բավարարա չէ: Մեզ անհրաժեշտ է կրթական նոր մոդել՝ գերժա-մանակակից մոդել, որ գործում է զարգացած աշխարհում: Եվ Դիլիջանի միջազգային դպրոցը ստեղծվեց որպես Հայաստանի զարգացման հիմք: Այն պետք է տա կրեատիվ, ճկուն, փոփոխությւններին հարմարվելու ունակ սե-րունդ:

Հիմնադրամն ունի երկրի զարգացման քայլերի հերթականության ծրագիրը: ենք արդյունաբերական հասարա-կությունից անցում ենք կատարել ինտելեկտուալ հասարակություն, Ազգային առաջնահերթությունները պիտի դառնան հայկական գիտության վերածնունդը և հայաստանում տեխնոլոգիական արդյունաբերության ստեղ-ծումը… ՞ մենք պետք է հնարավորություն տանք հայ գիտնականներին, հատկապես երիտասարդնե*րին ֆուն-դամենտալ և կիրառական հետազոտություններ կատարել, մշակումներ ու գյուտեր անել, սեփական գիտական ու հետազոտականներուժը օգտագործել ազգային կարևորագույն խնդիրների լուծման համար: համաշխարհա-յին փորձը ցույց է տալիս, որ գիտական մշակումների հետևողական ներդրումը տնտեսությն բոլոր ոլորտնե-րում սիներգետիկ արդյյունք է ապահովունմ դրանց զարգացման համար՞:

Հիմա՝ ավելի գլոբալ: Մեր և աշխարհի համար հետաքրքիր, ավելի ճիշտ պահանջված նախագիծ էր Ավրո-րա մրցանակաբաշխությունը: Մեր համար՝ պարզ է ինչու, զոհի բարդույթից դուրս գալ ու աշխարհին երևալ հա-մամարդկային ամենաբարձր արժեքների ու հումանիզմի դիրքերից: Իսկ աշխարհում այդ հում+անիզմը կրած նշատ մարդիկ կային, ովքեր կարիք ունեին արժևորման, գնահատանքի: Գնահատողը Հայաստանն էր:

Երբեք չի կարելի սեփական հայրենիքը փոքր տեսնել, սահմանները նեղ, ռեսուրսները՝ սահմանափակ: Միտքը իսկապես պետք է շատ ազատ լինի: ԿՄԻ ուրիշ ծրագիր, որը մեծ հաշվով փոխում է հայրենիքի սահմանների մասին մեր պատկեչրացումները: Այդ սահմանները ձգվում են այն մարդկանց շրջանում, ովքեր իրենց հայ են զգում: Գլոբալ հայեր. Կոչ աշխարհի բոլորչ հայերին՝ իրենց ուժերը ներդնել մայր հայրենիքի զարգացման գոր-ծին:

Նախ բարեգործության մասին նախկին պատկերացումներն ու ֆորմատը այլևս պակաս հետաքրքիր են դառ-նում գլոբալ ու խորքային մտածողության ֆոնին: Միավորել, համախմբել մարդկանց: Այստեղ ես մտավախութ-յուն և հարց ունեմ՝ արդյե՞ք մենք համախմբվող տեսակ ենք, ինրը կարող է մեզ ստիպելլ համախմբվել, դառնալ այդ համախմբմնա ոգին: Խորենացուց մինչև այսօրվա մտավորականը կարող է գրել մեր անմիաբանության, մեր չհամախմբվելու գենի մասին: Չեմ ուզում կրկնել այն ճշմարտությունը, որ մեզ համախմբողը թուրքի դեմ կռիվն է: Հիմա ներսում՝ ի՞նչը մեզ կփոխի: Հավա՞տը, առաջնորդող գաղափա՞րը, սեփական օրինա՞կը…չգիտեմ: Բայցվ շատ բարդ տեսակի հետ է հիմա աշխատում Ռուբեն Վարդանյանը թե դչսում թե ներսում դրսում այլ՝ դեպի հայրենիք հայացքն ուղելու համար, ներսում այլ: Իսկ ներսում գուցե ավելի բարդ է:

Չնայած Հայաստանում առկա է աշխատատեղերի անբավարարությունը, մեզ համար անչափ դժվար է գտնել մասնագետների, ովքեր պատրաստ են իրենց նվիրել ծրագրերին՝ չսահմանափակվելով միայն աշխատանքային ժամերով: Մինչդեռ շատերը պատրաստ են մեկնել Մոսկվա կամ այլ վայրեր և այնտեղ կատարել անհամեմատ պակաս հրապուրիչ աշխատանք:

Հայ հասարակությունում այսօր գերիշխում է հաջողության որոշակիորեն աղավաղված ընկալումը. Հաջողակ է ոչ թե նա, ով շատ է աշխատում և վաստակում, այլ նա, ով փող ունի առանց աշխատելու: կարևոր է ոչ թե գիտե-լիքի առկայությունը, այլ դիպլոմի՞: Սա իհարկե ճնշող է: Այստեղ նաև հաճախ չեն տարբերակվում անձնական և մասնագիտական հարաբերությունները: Դա հանգեցնում է նրան, որ այս կամ այն գործնական խնդրի քննար-կումը հաճախ վերածվում է բազարի կամ ոսկորների լվացման:

Կա մեկ այլ հարց. Երկրի ամենահարուստ մարդիկ խոշորագույն հարկատուները չեն, իսկ նրանց բիզնեսը հա-ճախ հիմնված է ոչ թե տաղանդի կամ ինտելեկտի վրա, այլ իշխանությանը մոտ լինելու: Գոյություն ունեն խա-ղի տարբեոր կանոններ տարբեր խմբերի համար, որոնք կրկին որոշվում են ոչ թե տաղանդով կամ աշխատու-նակությամբ, այլ այս կամ այն խմբինմ պատկանելությամբ: Թեև իհարկե կան նաև հաջողության լավ պատ-մություններ, Կարծում եմ՝ այդ ամենը բխում է նրանից, որ մարդիկ չեն հավատում ապագային, երազանքներին: Հայաստանն այսօր ապրում է գոյատևման տրամաբանությամբ: Երբ ապրում ես այդ ռեժիմում, չես մտածում չես մտածում երկարաժամկետ հեռանկարների մասին: Ծրագրման երկար հորիզոնի բացակայություն է նկատվում նույնիսկ էլիտայի մոտ, այդ պատճառով կարևորագույն որոշումները կայացվում են առանց ապագայի մասին մտածելու, ասես ապրում ենք միայն այստեղ և հիմա:

Իրավիճակը փոխելու համար հարկավոր է նախ ընդլայնել վստահության շառավիղը, հետո մեծացնել պլանա-վորման հորիզոնը, սակայն այսօր Հայաստանում առկա գոյատևման մոդելը դա թույլ չի տալիս: Դա ոչ միայն պետության, այլև հասրաակության, անհատ մարդկանց խնդիրն է

Ժամանակի ընթացքում մանրամասն գրի կառնեն նրա կենսագորությունը, թե ինչպես օրինակ, հրաժարվեց բանկում ամսական 1000 դոլար վարձատրվող շախատանքից և միացավ տրոյկա դիալոգ նախագծին ստանա-լավ ամիսը 100 դոլար, որովհետև երազում էր ստեղծել ռուսաստանում ամենահզոր ներդրումային բանկը: Կամ տնտեսագետները կհաշվարկեն, թե ինչ նշանակություն ունեցավ Տաթևի ճոպանուղին Սյունիքի համար կամ ինչպես զարգացավ հայ գիտական միտքն ու դրանից՝տնտեսությունը … ես ոչ կենսագիր եմ, ոչ տնտեսութան կամ այլ ոլորտի փորձագետ: Ես ընդամենը հետևելու եմ ու սպասելու 2020-ականներին արձանագրելու այն հիմնարար փոփոխությունները, որ այդքան ուզում է տեսնել Ռուբեն Վարդանյանը մեր հայրենիքում:

Մեր բոլոր ծրագրերի սկզբեւնքներն են բազմապատկված ազդեցությունը, երկարաժամկետությունը, մեծ ծա-վալը, կոլեգիալությունը: Շատ կարևոր է ընդգրկել տեղի բնակչությանը, մարդիկ պետք է զգան, որ դա նաև ի-րենց, այլ ոչ թե երկնքից իջած ծրագիր է:

իմ խնդիրներից մեկն է օգնել իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք մագնիսներ կդառնան այլ ներդրողների համար՝ նոր մեծ ու փոքր ծրագրերի իրականացման համար…Տաթևի ծրագիրը խթան է հանդիսացել գորիսում 10 նոր հյուրանոցների կառուցման համար: Սա ցույց է տալիս, որ որոշակի ճիշտ պայմանների ապահովման դեպքում գործընթացները սկսում են ինքնուորույն զարգանալ…

13.12.2017