Ճարպակալման խնդրի մասին…

Ավելի բարձր եկամուտներով եւ լավ կրթություն ստացած մարդիկ ավելի հազվադեպ են ճարպակալության խնդիր ունենում: Սրանք են ամերիկացի գիտնականների եզրակացությունները, որոնք հրապարակված են ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնի կայքում:

Գիտնականները վերլուծել են Առողջության եւ սննդի ստուգման ազգային ծրագրի շրջանակներում 2011 -2014 թվականներին ստացված տվյալները: Ամենաաղքատ խավերի կանանց շրջանում ճարպակալմամբ տառապել է հետազոտությանը մասնակցածների 45,2 տոկոսը: Այդ հիվանդությանը նախատրամադիր է եղել միջին դասի կանանց 42,9 տոկոսը: Բարձր եկամուտով կանանց շրջանում գեր է եղել 29,7 տոկոսը:

Միաժամանակ պարզվել է, որ ավելի հաճախ ճարպակալում է դիտվում սակավակիրթ խավերի մեջ: Ըստ որում, այս ֆենոմենի հստակ բացատրություն մինչ օրս չկա: Գիտնականները կրթության մակարդակը կապում են իրենց առողջությանը հետեւելու կարեւորության ըմբռնման հետ:

Աղբյուրը` 168.am