25 Հոկտեմբերի 2020թ. 9:51

Կհիմնվի Հայաստանի տեխնոլոգիական համալսարան

Արմինֆո. ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի տեխնոլոգիական համալսարանի հիմնման հայեցակարգին:

Համալսարանը կոչված է դառնալու համաշխարհային հավակնություններով առաջատար համալսարան, որը կհանդիսանա հարթակ կրթության, հետազոտությունների և տեխնոլոգիական ձեռներեցության համար։

Հայեցակարգը սահմանում է Տեխնոլոգիական համալսարանի ռազմավարական նպատակները, ստեղծման, գործունեության կազմակերպման սկզբունքներն ու առանձնահատկությունները և հիմք է հանդիսանում տեղական և միջազգային գործընկերների հետ բանակցությունների համար:

Տեխնոլոգիական համալսարանի ռազմավարական նպատակը Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների զարգացումն ու տարածումն է։

Համալսարանը կնպաստի Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների ուղղությամբ բարձրագույն կրթության զարգացմանը։