Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները 2017 թվականին հնչեցրել են տնտեսական բարձր աճի, ՀՆԱ-ի մասին տարբեր կանխատեսումներ, եղել են հայտարարություններ տնտեսական հավակնոտ նախագծերի շուրջ տաբեր երկրների հետ գործակցության մասին: Ամփոփում ենք անցնող տնտեսական տարվա ոչ թե խոստումներն ու կանխատեսումները, այլ քիչ-շատ շոշափելի արդյունքերն ու ձեռքբերումները, ինչպես նաև անկումները, որոնք ուղղակիորեն ազդել են բնակչության կենսամակարդակի վրա:
PanARMENIAN.Net — Արտահանումը գերազանցեց $2 մլրդ-ը
Հայաստանի արտահանման ծավալները 2017-ի առաջին 11 ամսում կազմեցին $2,013 մլրդ՝ 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 23,5%-ով: Անցնող տարում ՀՀ արտահանման 30%-ը բաժին ընկավ ԱՊՀ երկրներին, որից 26,8%-ը միայն ՌԴ-ին: Արտահանման 24,1%-ը բաժին ընկավ ԵՄ երկրներին: Հայաստանից հիմնականում արտահանվեց հանքահումքային արտադրանք, պատրաստի սննդի արտադրանք, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր:
Նոր թղթադարմներ
ՀՀ Կենտրոնական բանկը ներկայացրեց 2018-ին շրջանառության մեջ ներդրվելիք երրորդ սերնդի թղթադրամների էսքիզները։ Նոր 1000-դրամանոցը նվիրված է Պարույր Սևակին, 2000-դրամանոցը՝ շախմատիստ Տիգրան Պետրոսյանին, 5000-դրամանոցը՝ Վիլյամ Սարոյանին, 10․000-դրամանոցը՝ Կոմիտասին, 20․000-դրամանոցը՝ Հովհաննես Այվազովսկուն, 50․000-դրամանոցը՝ Գրիգոր Լուսավորչին:
Նահանջ «Doing Business 2018» վարկանիշում
Հայաստանը բիզնեսով զբաղվելու դյուրինությամբ զիջեց դիրքերը Համաշխարհային բանկի «Գործարարություն 2018» վարկանիշում՝ զբաղեցնելով 47-րդ հորիզոնականը 2016-ի 38-ի փոխարեն: Երկիրն ամենաբացասական ցուցանիշն արձանագրեց ԵԱՏՄ երկրների շարքում՝ Ռուսատանից հետո: Մինչդեռ հարևան Վրաստանը 9-րդ տեղով ընդրգկվեց աշխարհի լավագույն տասնյակում:
21%-ով ավելի շատ զբոսաշրջիկ այցելեց ՀՀ
2017-ին գրանցվեց զբոսաշրջիկների թվի 21% աճ: Անցնող տարում Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղվեց $200.000, իսկ 2018-ի պետբյուջեով տրամադրվող ֆինանսավորումը կրկնապատկվեց՝ հասնելով $ 400.000-ի:
Վերջին 5 տարվա սպասվող տնտեսական ամենաբարձր աճը
2017 թվականն ամփոփվում է 7%-ը գերազանցող տնտեսական ակտիվության ցուցանիշով: Անցնող տարվա առաջին 11 ամսում 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7,3%-ով: Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների համաձայն՝ 14,4%-ով ավելացել է նաև առևտրի շրջանառությունը՝ կազմելով 2,272 տրիլիոն դրամ: ՄԱԿ կանխատեսմամբ, 2017-ին ՀՀ-ն 5,8% տնտեսական աճ կունենա, ինչը կլինի ամենաբարձր ցուցանիշն 2012-ի 7,2% աճից հետո։
Հայաստանն ունի 3-րդ ԱՏԳ-ն
Դեկտեմբերին տրվեց Հայաստանի երրորդ՝ Մեղրիի ազատ տնտեսական գոտու գործունեության մեկնարկը: «Մեղրի» ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) պաշտոնական բացման արարողության ժամանակ կնքվեցին մի շարք փաստաթղթեր: Գործադիրից ասացին, որ այն կնպաստի ՀՀ տարածքային համաչափ զարգացմանը, ազգային տնտեսության գլոբալ մրցունակության բարձրացմանը, օտարերկրյա ներդրումների ներգրավմանը:
ԵՄ աջակցություն, նոր ՀԷԿ
Նոյեմբերին Բրյուսելում ստորագրվեց Հայաստան-ԵՄ համաձայնագիրը, որն ուղղված է նաև տնտեսական հարբերությունների երկկող զարգացմանը: ԵՄ կողմից 2017-2020 թվականների ընթացքում Հայաստանին կտրամադրվի €176 միլիոնի աջակցություն: Հայաստանի էներգետիկայի ոլորտում $1 մլրդ-ի ներդրում կիրականացվի՝ «Տաշիր» ընկերությունների խմբի, «Հայաստանի ներդրողների ակումբի» և միջազգային ֆինանսական ինստիտուտների գործակցությամբ: Եվս $150-190 մլն կներդվի ամերիկյան The Robbins Company ընկերության կողմից «Շնող» ՀԷԿ-ի կառուցմանը:
Կապանի վերագործարկվող օդանավակայան
Անցնող տարում հայտարարվեց Կապանի օդանավակայանի վերագործարկման, ինչպես նաև Երևան-Կապան և հակառակ ուղղությամբ չվերթների համար ինքնաթիռի ձեռքբերման մասին: 2017-ի հունիսին առաջին օդանավը փորձնական վայրէջք կատարեց օդանավակայանում:
Այլընտրանքային էներգիայի զարգացում
Անցնող տարում շահագործման հանձնվեց արտադրական նշանակության առաջին երեք արևային կայանը: Ընդհանուր առմամբ, Հայաստանում տեղադրվեց 128 արևային ֆոտովոլտային կայան: Առաջին արտադրանքը թողարկեց արևային ֆոտովոլտային վահանակների Solaron գործարանը:
Թանկացումներ
Տարին նշանավորվեց սպառողական շուկայում որոշ ապրանքնեի աննախադեպ թանկացմամբ: Սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքները 11 ամսում թանկացան մոտ 4%-ով, 3%-ով թանկացան ալկոհոլային խմիչքն ու ծխախոտը: Աննախադեպ՝ 38%-ով գնաճ արձանագրվեց նորզելանդական կարագի շուկայում. 2017-ի օգոստոս-նոյեմբերին 1 կգ կարագի գինը կազմեց մոտ 4000 դրամ: Թանկացավ նաև ջուրը. 2019 թվականից 15 դրամով բնակիչներն ավելի շատ գումար կմուծեն խմելու ջրի յուրաքանչուր խորանարդ մետրի դիմաց: Մինչև այս՝ գալիք 2018-ին, կառավարությունը կսուբսիդավորի բոլոր բաժանորդներին:
Նանե Մանասյան/ PanARMENIAN.Net
Երկրորդը՝ հիբրիդի օգտագործումն ապահովում է մեր բնակչությանը ծանոթ պաշտպանական հատկանիշների՝ ջրանիշի, ներգծերի և գունավոր թելիկների կիրառումը, ինչը պոլիմերի դեպքում անհնար է։ Հիբրիդային թղթադրամները ձեռքով շոշափելիս նման են թղթային հումքով պատրաստված թղթադրամներին, և այս հանգամանքը շատ կարևոր է ապահովելու համար բնակչության վստահությունը նոր շարքի թղթադրամների հանդեպ: Այսինքն, նոր թղթադրամները՝ իրենց շոշափելիությամբ և պաշտպանական հատկանիշներով, բնակչության համար ընկալելի և ընդունելի կլինեն:
Բացի այդ, թղթադրամներ հաշվող և տեսակավորող մեքենաները, որոնք շահագործվում են ՀՀ կենտրոնական և առևտրային բանկերում, ինչպես նաև բանկոմատները կարող են ընդունել հիբրիդային հումքից պատրաստված թղթադրամները նույնպես, ինչպես և այսօր շրջանառվող թղթադրամները: Դա նշանակում է, որ այս առումով հավելյալ ներդրումներ չեն պահանջվելու, և թղթային և հիբրիդային հումքով թղթադրամների համատեղ շրջանառությունը չի ստեղծելու խնդիրներ ոչ բանկերի, ոչ էլ բնակչության համար: