ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աջակցությամբ Շուշիում բացվել է «Հեղինակային երգեր»-ի ակումբ, հայտնում է Artsakhpress-ը:
«Հեղինակային երգեր»-ի ակումբի հիմնադիր և ղեկավար, երաժիշտ, կիթառահար, երգչուհի Ջուլիետա Առուստամյանն այս առիթով նշել է, որ իրենք, որպես առանձին խումբ, Արցախում հիմնադրվել են 2016 թվականի հուլիսի 1-ից, խմբում ընդգրկված է 12 հոգի:
«Մինչ ակումբ ունենալը՝ պարապմունքների հստակ տեղ չունեինք: Այժմ այդ հարցը լուծված է, և այդ առումով խնդիրներ չենք ունենա: Անշուշտ, նաև ակումբ հաճախողների թիվն է շատանալու»,- ավելացրել է Ջ. Առուստամյանը:
«Եթե մինչև ամառվա սկիզբ հասցնենք լիարժեք պարապել, կմասնակցենք «Հուսո առագաստ» հեղինակային երգի համահայկական փառատոնին: Ի դեպ, 2016 թվականին ակումբի սաներից Մարիամ Անդրեասյանը մասնակցել փառատոնին և լավագույն տասնյակում հայտնվել»,-հավելել է Ջ. Առուստամյանը:
Երիտասարդ պաշտոնյաները սահմաններ չեն ճանաչում. Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավար