29 Հոկտեմբերի 2020թ. 7:03

Ալոէի օգտակար հատկությունները

Ալոէի հյութը, իրավամբ, համարվում է ձեռքի, դեմքի, գլխի մաշկի խնամքի լավագույն միջոցներից մեկը: Այն սնուցում, առողջացնում և երիտասարդացնում է մաշկը: Թե ինչ հատկություններով է օժտված ալոէի հյութը, ինչպես այն ճիշտ պատրաստել, ինչպես նաև ամենատարածված և օգտակար բաղադրատոմսերը՝ ստորև.

  • Ալոէի հյութը պարունակում է բազմաթիվ վիտամիններ և հանքանյութեր: Դրանցից հիմնականներն են A, B1, B2, B3, B12, C վիտամինները, ֆոլաթթուն, երկաթը, մագնեզիումը, նատրիումը, կալիումը, ցինկը, քրոմը, պղինձը, ամինաթթուները, էնզիմները:
  • Բացի դրանից, այս դեղաբույսն օժտված է ցավազրկող, վերականգնող և բակտերիացիդ հատկություններով: Այդ պատճառով էլ այն լայնորեն օգտագործվում է նաև բժշկության մեջ:
  • Ալոէի հյութն անփոխարինելի միջոց է շլակներն օրգանիզմից դուրս բերելու համար՝ շնորհիվ աղիների պերիստալտիկան լավացնող տարրերի:
  • Ալոէի հյութն ունակ է ամրապնդել իմունիտետը, դիմադրել վիրուսային ինֆեկցիաներին և բարձրացնել օրգանիզմի պաշտպանական ֆունկցիաները:
  • Այս դեղաբույսն օժտված է նաև արյունահոսությունը կանգնեցնող և վերքերը լավացնող հատկություններով:
  • Ալոէի հյութը գրգռում է ախորժակը, բարձրացնում է նաև օրգանիզմի տոնուսը:
  • Ալոէի հյութը շատ տարածված է ժողովրդական բժշկության և կոսմետոլոգիայի մեջ, քանի որ օժտված է խոնավեցնող հատկություններով, մաշկը դարձնում է էլաստիկ և ձիգ և ունակ է մաքրել դեմքի բշտիկները:

Ալոէի հյութի պատրաստումը տնային պայմաններում

  • Ընտրիր ալոէի այն տերևները, որոնց ծայրերը թեթևակի չորացել են: Ցանկալի է կտրել ներքևի և միջին հատվածի տերևները:
  • Կտրված տերևները պետք է օգտագործվեն ոչ ուշ, քան 3 ժամվա ընթացքում, այլապես նրա օգտակար հատկությունները կկորսվեն:
  • Ալոէի հյութ կարելի է ստանալ՝ ձեռքերով այն ճզմելով տերևներից կամ մսաղացով աղալու ու թանզիֆով անցկացնելու միջոցով:
  • Ալոէի հյութը պատրաստելուց հետո այն սառնարանում կարելի է պահել ոչ ավելի, քան 3 օր, այլապես նրա օգտակար հատկությունները կվերանան: Այն ավելի երկար պահելու համար պատրաստում են սպիրտային հիմքով թուրմ՝ 2:1 հարաբերությամբ:
  • Կարելի է նաև ալոէի հյութը սառեցնել սառույցի համար նախատեսված տարաների մեջ, ապա դրանք օգտագործել կոսմետիկ նպատակներով: Կամ կարելի է քսուք պատրաստել՝ այն խառնելով վազելինի կամ լանոլինի հետ:

Ալոէի հյութի՝ գեղարարական նպատակներով գործածությունը և մաշկիխնամքը

Ալոէի հյութը բավականին հաճախ կարելի է հանդիպել տարատեսակ քսուքների, շամպունների, մաքրող միջոցների բաղադրության մեջ: Այս հիանալի բույսը խնամում է ձեռքի, դեմքի և գլխի բոլոր տեսակի մաշկերը:

  • խոնավեցնում է դեմքի չոր մաշկը
  • հանում է բորբոքված մաշկի այտուցվածությունը
  • բարձրացնում է մաշկի տոնուսը և հարթեցնում է կնճիռները
  • նպաստում է ցելյուլիտից ազատվելուն
  • մաքրում է խնդրահարույց ճարպոտ մաշկը և պայքարում բշտիկների դեմ
  • գլխի մաշկը բուժում է թեփից
  • կանխում է մազաթափությունը

Ձեռքի մաշկի խոնավեցման համար

Խառնիր ալոէի հյութը ձիթայուղի հետ 1:1 հարաբերակցությամբ և քնելուց առաջ քսիր ձեռքիդ մաշկին, ապա դիր բամբակե ձեռնոց: Առավոտյան մերսիր ձեռքիդ մաշկը:

Դեմքի նորմալ մաշկի խնամքի համար

Նույն չափաբաժիններով խառնիր ալոէի հյութը և մեղրը, քսիր դեմքիդ մաշկին և թող մնա 5-7 րոպե, ապա լվա տաք ջրով:

Դեմքի չոր մաշկի խնամքի համար

Ալոէի հյութի, վարսակի ալյուրի, թխկու մեղրի և ձիթապտղի յուղի հավասար քանակությամբ վերցված մասերը խառնել՝ մինչև խիտ շիլա դառնալը, քսել դեմքին և պահել 10-15 րոպե, ապա լվանալ տաք ջրով:

Դեմքի ճարպոտ մաշկի խնամքի համար

Պետք է վերցնել ալոէի հյութ և կիտրոն հավասար քանակությամբ, խառնել և հավասար, բարակ շերտով քսել դեմքին, ապա մաքրել տոնիկով:

Դեմքի կնճիռների դեմ

Ալոէի 2 խոշոր տերև մանրացնել, ավելացնել մեկ բաժակ ջուր, սառեցնել սառւյցի համար նախատեսված կաղապարների մեջ և ամեն օր՝ առավոտյան, այդ խորանարդիկով տրորել դեմքը:

Գլխամաշկի խնամքի համար

Օգտակար նյութերով գլխամաշկը սնուցելու համար գլուխը լվանալուց առաջ 1 ճաշի գդալ ալոէի թարմ քամած հյութը պետք է ավելացնել շամպունին ու դրանով լվանալ գլուխը:

Սոֆա Պետրոսյան

Աղբյուրը` 168.am