Ուշադրությամբ լսում ես ամեն մի միտք. Մեր հասարակության համար բոլորովին նոր մտածողության հետ գործ ունես, ոչ միայն նոր, այլև Իրագործվող, երբ միտքը չի մնում միայն միտք, գաղափարը՝ գաղափար, իսկ իրականացման հնարավորությունը՝ դրանցից անջատ կատեգորիա: Մեզ շատ չի պատահել, գուցեև առաջին անգամ է, որ ուղեղը, փողն ու բարոյականությունը նույն տեղում են, և մեկը մյուսի ծնունդն է: Ավելին, Եթե գնաս ոչ թե ուղղակիորեն փողի, այլ նախ երազանքի, գաղափարի, արժեհամակարգի ու փոփոխությունների ճանապարհով, փողն ինքը կհետևի քեզ: Ամենափոքր բիզնեսից մինչև մի ամբողջ պետության զարգացում՝ նույն մոդելն է, ընդամենը մեխանիզմը պետք է ճիշտ գործի: Երկուսն էլ Ռուբեն Վարդանյանը տալիս է՝ սեփական կենսափորձով:
Մենք ապրում ենք միջազգայինն հասարակության զարգացման շատ հետաքրքիր փուլում, երբ արդեն անցել ենք վայրի կապիտալիզմի շրջանը: Այսօր եկամուտ ստանալը հերիք չէ սեփական գործունեությամբ բավարարված լինելու համար: Արևմուտքում ի հայտ է եկել social impact investment/հասարակական ազդեցությամբ ներդրում/ շարժումը, որի կողմնակիցները ձգտում են ոչ միայն եկամուտ ունենալ, այլ նաև աշխարհը փոխել դեպի լավը:
Տաթևի վերածնունդ, Հայաստանի զարգացման նախաձեռնությունների հիմնադրամ, Դիլիջանի միջազգային քոլեջ, Ավրորա մրցանակաբաշխություն, Հայաստանի գիտատեխնոլոգիական հիմնադրամ… մասշտաբային նախագծեր, որոնք փոխում են մեր պատկերացումները բոլոր ուղղություններով՝ թե, բիզնեսի, թե կրթության, թե բարեգործության, թե ներդրումների, թե պետականաշինության, թե արտաքին քաղաքականության, թե աշխարհում մեզ ցույց տալու… փոխում են, բայց իսկապե՞ս կհաջողվի մեր աշխարհը փոխել արևմտյան մոդելով: Երբ ուսումնասիրում ես նրանց հաջողության պատմությունները, բոլորը նույնն են՝ անսահման նվիրում գաղափարին ու գործին, դրա հեղինակից մինչև շարքային աշխատակիցը, ու թիմային մտածողություն: Այստեղ մի այլ կարևոր կարծրատիպ է պետք հաղթահարել: Մտածելակերպի:
21-րդ դարը մեր դարն է, հայ ազգի դարն է: Առաջին անգամ հարստությունը որոշվում է նրանով, ոչ թե ինչքան հող կամ նավթ ունես, այլ թե ինչքան խելոք մարդ ունես: դա է ամենակարևորը: մենք հնարավորություն ունենք օգտագործելու ոչ միայն մեր երկրի հարստությունը, այլև մեր ազգի հարստությունը: Ահա և առանցքը Ռուբեն Վարդանյանի ապագա Հայաստանի: Ազգի հարստությունը Հայաստանի համար է: Սա արդեն պատկերացում չէ, արվող քայլեր են: Լայնամասշտաբ ու ծրագրային ներդրումներ Հայաստանի զարգացման համար: «Վերջին 20 տարիներին մենք մտածում ենք գոյատևման մասին: Շատ դժվար է մտածել 10-20 տարի առաջ նայելով, երբ ապրում ես գոյատևման ռեժիմում: Եթե չվերափոխենք, չսովորենք երկարաժամկետ մտածել, մեզ համար դժվար կլինի հաղթահարել այդ մոդելը, որը լուրջ թակարդ է: Այն կհանգեցնի նրան, որ երկիրը մշտապես կգտնվի գոյատևման կամ լճացման փուլում, բարգավաճումը ռիսկ է, պետք է ռիսկի գնաս ու հավատաս, որ վաղը քո երեխաները ապրելու են ավելի լավ երկրում: գոյատևման մոդելը պայմանավորված է ոչ միայն մեր տնտեսական իրավիճակով, այլև մտավոր վերաբերմունքով…
Վերջին մի քանի հարյուրամյակների ընթացքում հայերն ապրել են օտարների լծի տակ, և հավանաբար դա է դարձել պատճառը, որ մենք լավ միջնորդներ ու տեղակալներ ենք, բայց շատ հազվադեպ ենք դառնում խոշոր կորպորացիաների ղելավարներ: Գոյատևման մոդելը մեզ մոտ առկա է ամեն ինչում, իսկ ահա բարգավաճման մոդել, որը պահանջում է հավակնություններ և ռիսկ, դեռևս գյություն չունի: Դա տեսլականի կամքի և գործողությունների հետևողականության խնդիր է: IdeA-ի նպատակը մարդկանց մտածելակերպի արդյունավետ փոխակերպումն է, ինչն անհրաժեշտ է բարգավաճման մոդելին անցում կատարելու համար: Մտածելակերպի փոխակերպում ասվածը իրականոմ վերաբերում է եկող սերնդին, նոր որակին, նոր տեսակին: Հասարակության մեջ որոշ գործընթացներ ավելի հեռուն են գնում, քան մարդկային կյանքը: Մեզ թվում է, թե ամեն ինչ շատ երկար է ձգվում, բայց իրականում հակառակն է: Տեսեք՝ Գորբաչովի վերակառուցումից ընդամենը 3 տասնամյակ է անցել: Մովսեսը 40 տարի իր ժողովրդին անպատով տարավ: Նշանակում է՝ մենք 10 տարի ունենք, որ ամբողջությամբ փոխվի այն սերունդը, ովքեր ապրել են խորհրդային ժամանակներում: Նրանց փոխարեն կգան նորերը: դա չի նշանակում, որ նրանք ավելի լավն են, նրանք` նոր են: Մեզ մեծ փոփոխություններ սպասվում 2020-ականների կեսերին, ԽՍՀՄ-ում ծնված էլիտայի փոփոխություն:
Մարդն ապագայի կարևորագույն կապիտալն է՝ ըստ հաջողակ գործարարի: Ուստի ապագայի նրա վեկտորները հենց իր կրթվածության մակարդակից են կախված: Նման մակարդակ ապահովելու համար այն կրթական որակն ու ցենզը ամենևեն էլ որ մենք ունենք, բավարարա չէ: Մեզ անհրաժեշտ է կրթական նոր մոդել՝ գերժա-մանակակից մոդել, որ գործում է զարգացած աշխարհում: Եվ Դիլիջանի միջազգային դպրոցը ստեղծվեց որպես Հայաստանի զարգացման հիմք: Այն պետք է տա կրեատիվ, ճկուն, փոփոխությւններին հարմարվելու ունակ սերունդ:
Հիմնադրամն ունի երկրի զարգացման քայլերի հերթականության ծրագիրը: ենք արդյունաբերական հասարակությունից անցում ենք կատարել ինտելեկտուալ հասարակություն, Ազգային առաջնահերթությունները պիտի դառնան հայկական գիտության վերածնունդը և հայաստանում տեխնոլոգիական արդյունաբերության ստեղ-ծումը… մենք պետք է հնարավորություն տանք հայ գիտնականներին, հատկապես երիտասարդներին ֆունդամենտալ և կիրառական հետազոտություններ կատարել, մշակումներ ու գյուտեր անել, սեփական գիտական ու հետազոտական ներուժը օգտագործել ազգային կարևորագույն խնդիրների լուծման համար: համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ գիտական մշակումների հետևողական ներդրումը տնտեսությն բոլոր ոլորտներում սիներգետիկ արդյյունք է ապահովունմ դրանց զարգացման համար:
Հիմա՝ ավելի գլոբալ: Մեր և աշխարհի համար հետաքրքիր, ավելի ճիշտ պահանջված նախագիծ էր Ավրորա մրցանակաբաշխությունը: Մեր համար՝ պարզ է ինչու, զոհի բարդույթից դուրս գալ ու աշխարհին երևալ համամարդկային ամենաբարձր արժեքների ու հումանիզմի դիրքերից: Իսկ աշխարհում այդ հումանիզմը կրած շատ մարդիկ կային, ովքեր կարիք ունեին արժևորման, գնահատանքի: Գնահատողը Հայաստանն էր:
Երբեք չի կարելի սեփական հայրենիքը փոքր տեսնել, սահմանները նեղ, ռեսուրսները՝ սահմանափակ: Միտքը իսկապես պետք է շատ ազատ լինի: ՄԻ ուրիշ ծրագիր, որը մեծ հաշվով փոխում է հայրենիքի սահմանների մասին մեր պատկերացումները: Այդ սահմանները ձգվում են այն մարդկանց շրջանում, ովքեր իրենց հայ են զգում: Գլոբալ հայեր. Կոչ աշխարհի բոլորչ հայերին՝ իրենց ուժերը ներդնել մայր հայրենիքի զարգացման գործին:
Նախ բարեգործության մասին նախկին պատկերացումներն ու ֆորմատը այլևս պակաս հետաքրքիր են դառնում գլոբալ ու խորքային մտածողության ֆոնին: Միավորել, համախմբել մարդկանց: Այստեղ ես մտավախություն և հարց ունեմ՝ արդյե՞ք մենք համախմբվող տեսակ ենք, ինչը կարող է մեզ ստիպել համախմբվել: Խորենացուց մինչև այսօրվա մտավորականը կարող է գրել մեր անմիաբանության, մեր չհամախմբվելու գենի մասին: Չեմ ուզում կրկնել այն ճշմարտությունը, որ մեզ համախմբողը թուրքի դեմ կռիվն է: Հիմա ներսում՝ ի՞նչը մեզ կփոխի: Հավա՞տը, առաջնորդող գաղափա՞րը, սեփական օրինա՞կը…չգիտեմ:
Չնայած Հայաստանում առկա է աշխատատեղերի անբավարարությունը, մեզ համար անչափ դժվար է գտնել մասնագետների, ովքեր պատրաստ են իրենց նվիրել ծրագրերին՝ չսահմանափակվելով միայն աշխատանքային ժամերով: Մինչդեռ շատերը պատրաստ են մեկնել Մոսկվա կամ այլ վայրեր և այնտեղ կատարել անհամեմատ պակաս հրապուրիչ աշխատանք:
Հայ հասարակությունում այսօր գերիշխում է հաջողության որոշակիորեն աղավաղված ընկալումը. Հաջողակ է ոչ թե նա, ով շատ է աշխատում և վաստակում, այլ նա, ով փող ունի առանց աշխատելու: կարևոր է ոչ թե գիտելիքի առկայությունը, այլ դիպլոմի: Սա իհարկե ճնշող է: Այստեղ նաև հաճախ չեն տարբերակվում անձնական և մասնագիտական հարաբերությունները: Դա հանգեցնում է նրան, որ այս կամ այն գործնական խնդրի քննարկումը հաճախ վերածվում է բազարի կամ ոսկորների լվացման:
Կա մեկ այլ հարց. Երկրի ամենահարուստ մարդիկ խոշորագույն հարկատուները չեն, իսկ նրանց բիզնեսը հաճախ հիմնված է ոչ թե տաղանդի կամ ինտելեկտի վրա, այլ իշխանությանը մոտ լինելու: Գոյություն ունեն խաղի տարբեոր կանոններ տարբեր խմբերի համար, որոնք կրկին որոշվում են ոչ թե տաղանդով կամ աշխատունակությամբ, այլ այս կամ այն խմբինմ պատկանելությամբ: Թեև իհարկե կան նաև հաջողության լավ պատմություններ, Կարծում եմ՝ այդ ամենը բխում է նրանից, որ մարդիկ չեն հավատում ապագային, երազանքներին: Հայաստանն այսօր ապրում է գոյատևման տրամաբանությամբ: Երբ ապրում ես այդ ռեժիմում, չես մտածում չես մտածում երկարաժամկետ հեռանկարների մասին: Ծրագրման երկար հորիզոնի բացակայություն է նկատվում նույնիսկ էլիտայի մոտ, այդ պատճառով կարևորագույն որոշումները կայացվում են առանց ապագայի մասին մտածելու, ասես ապրում ենք միայն այստեղ և հիմա:
Իրավիճակը փոխելու համար հարկավոր է նախ ընդլայնել վստահության շառավիղը, հետո մեծացնել պլանավորման հորիզոնը, սակայն այսօր Հայաստանում առկա գոյատևման մոդելը դա թույլ չի տալիս: Դա ոչ միայն պետության, այլև հասրաակության, անհատ մարդկանց խնդիրն է
Ժամանակի ընթացքում մանրամասն գրի կառնեն նրա կենսագորությունը, թե ինչպես օրինակ, հրաժարվեց բանկում ամսական 1000 դոլար վարձատրվող շախատանքից և միացավ տրոյկա դիալոգ նախագծին ստանալավ ամիսը 100 դոլար, որովհետև երազում էր ստեղծել ռուսաստանում ամենահզոր ներդրումային բանկը: Կամ տնտեսագետները կհաշվարկեն, թե ինչ նշանակություն ունեցավ Տաթևի ճոպանուղին Սյունիքի համար կամ ինչպես զարգացավ հայ գիտական միտքն ու դրանից՝տնտեսությունը … ես ոչ կենսագիր եմ, ոչ տնտեսութան կամ այլ ոլորտի փորձագետ: Ես ընդամենը հետևելու եմ ու սպասելու 2020-ականներին արձանագրելու այն հիմնարար փոփոխությունները, որ այդքան ուզում է տեսնել Ռուբեն Վարդանյանը մեր հայրենիքում:
Մեր բոլոր ծրագրերի սկզբեւնքներն են բազմապատկված ազդեցությունը, երկարաժամկետությունը, մեծ ծավալը, կոլեգիալությունը: Շատ կարևոր է ընդգրկել տեղի բնակչությանը, մարդիկ պետք է զգան, որ դա նաև իրենց, այլ ոչ թե երկնքից իջած ծրագիր է:
Իմ խնդիրներից մեկն է օգնել իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք մագնիսներ կդառնան այլ ներդրողների համար՝ նոր մեծ ու փոքր ծրագրերի իրականացման համար…Տաթևի ծրագիրը խթան է հանդիսացել Գորիսում 10 նոր հյուրանոցների կառուցման համար: Սա ցույց է տալիս, որ որոշակի ճիշտ պայմանների ապահովման դեպքում գործընթացները սկսում են ինքնուորույն զարգանալ: