30 Հոկտեմբերի 2020թ. 19:33

Հայ միլիարդատերը ցույց է տվել իր սիրած փողոցը Սան Ֆրանցիսկոյում. այն նույնպես հայկական է…

Ալեքսիս Օհանյանը լուսանկար է հրապարակել ու մակագրել. « Սան Ֆրանցիսկոյի լավագույն փողոցը»։

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի — Sputnik. Հանրահայտ միլիարդատեր Ալեքսիս Օհանյանը Instagram-ում հրապարակել է ամերիկահայ մեծ գրող Վիլյամ Սարոյանի անունը կրող փողոցի լուսանկարը։

Սարոյանը XX դարի սկզբի ամերիկահայ ամենահայտնի գրողներից մեկն է։ Նա արժանացել է Պուլիցերյան և Նյու Յորքի թատերական քննադատների Circle Award մրցանակի։

«Սարոյանի փողոցը Սան Ֆրանցիսկոյի լավագույն փողոցն է», — լուսանկարի տակ գրել է Օհանյանը։

Վերջին շրջանում Օհանյանը հաճախ է հիշում իր հայ արմատների մասին։ Մի քանի օր առաջ հայտնի գործարարը հուզիչ լուսանկար էր հրապարակել, որում Օհանյանների 4 սերունդ էր պատկերված։ Օհանյանն այդպես էր ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորել պապին` Ջոն Օհանյանին։

Լուսանկարում պատկերված էին նաև հայրը` Քրիս Օհանյան, և դուստրը` Օլիմպիան։

Նշենք, որ սեպտեմբերի 1-ին Ալեքսիս Օհանյանն ու նրա կինը` «Մեծ սաղավարտ» մրցաշարի 23-ակի հաղթող Սերենա Ուիլյամսը, ծնող են դարձել։ Ֆլորիդայի հիվանդանոցներից մեկում 3 090 գրամ քաշով ծնվել է նրանց գեղեցկուհի դուստրը` Օլիմպիան։