20 Հոկտեմբերի 2020թ. 15:59

ՀՀ ԿԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՀՐԱՄԱՆ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը այս տարվա փետրվարի 14-ին հրաման է ստորագրել, որով հաստատվել են պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթական ծրագրող կրթություն ստացած անձանց ամփոփիչ ատեստավորման քննությունների  կազմակերպման և անցկացման ընթացակարգը, քննական հանձնանաժողովի կազմը։

Քննության ընդհանող հանձնաժողովի անդամներն են`

1. Արտակ Աղբալյան – ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ (հանձնաժողովի նախագահ),

2. Կարեն Մանուկյան – ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության մասնագիտական կրթության ուսուցման բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար),

3. Հասմիկ Մանուկյան – ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալ,

4. Օֆելյա Գրիգորյան – ՀՀ կրթության և գիտության նախարարության լիցենզավորման գործակալության դիտարկումների և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ,

5. Գոհարիկ Խաչատրյան – ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության մասնագիտական կրթության ուսուցման բաժնի գլխավոր մասնագետ:

Աղբյուրը՝ iravaban.net/182554.html

Մանրամասներն՝ այստեղ