30 Հոկտեմբերի 2020թ. 20:25

Արտակ Բեգլարյան. Ստիպված եղանք կիրառել մեր միասնական բռունցքը…

Շնորհավո՛ր Արցախի վերածննդի օրը, այն օրը, երբ դրսևորվեց հայոց միասնական կամքը, սակայն ժամանակի ընթացքում պարզվեց, որ միասնական կամքի առկայությունը դեռ բավարար չէ վերջնական հաղթանակի համար: Արդյունքում, ստիպված եղանք կիրառել միասնական բռունցքը՝ մեկընդմիշտ երաշխավորելու մեր ազգային կամքի մարմնավորումը՝ միավորված հայրենիքում արժանապատիվ ապրելու հնարավորության ձեռքբերումը:

Շնորհակալություն բոլոր-բոլորին, ովքեր այս երեսնամյա ճանապարհին գիտակցաբար ու սրտանց արյուն ու քրտինք թափեցին մեր միասնական երազանքի կյանքի կոչման համար: