28 Հոկտեմբերի 2021թ. 20:41

Արցախի մասին՝ արտերկրում

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին փետրվարի 19-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մաիլյանը:

Մասնավորապես՝ փետրվարի 22-ին Մոսկվայում` «Ռեգնում» լրատվական գործակալությունում, տեղի է ունենալու կլոր սեղան՝ նվիրված Արցախյան շարժման 30-ամյակին:

Փետրվարի 24-ին Բեյրութում կայանալու է հորդանանցի հայ լուսանկարչի ցուցահանդեսի բացում, ով 1994 և 2016 թվականներին Արցախում տեղի ունեցած պատերազմական գործողությունների ժամանակ եկել է Ղարաբաղ և լուսանկարել պատերազմը արտացոլող պատկերներ: Նա ցուցահանդեսին ներկայացնելու է մոտ 60 լուսանկար:

Նախարարի խոսքով՝ «Արցախի օրերը Ֆրանսիայում» ծրագրի շրջանակներում կազմակերպվող միջոցառումների մի մասը ևս նվիրված է լինելու շարժման 30-ամյակին:

«Տարվա ընթացքում արտասահմանում քաղաքական, մշակութային տարբեր միջոցառումներ են նախատեսվում, որոնց մասնակցելու են մեր մշտական ներկայացուցչությունները: Այդ միջոցառումներին մասնակցելու համար Արցախից գործուղվելու են նաև տարբեր պաշտոնյաներ: Կլինեն դասախոսություններ, ելույթներ»,- ասել է Մ. Մաիլյանը՝ հավելելով, որ սա ևս մեկ հնարավորություն է՝ միջոցառումների շնորհիվ տեղեկացնելու լայն հասարակությանը շարժման պատմության, խնդրի էության մասին, ինչպես նաև՝ խոսելու մեր իրավունքներից:

Աղբյուրը՝ Artsakhpress.am