5 Դեկտեմբերի 2020թ. 0:10

ԴՈ, ՌԵ, ՄԻ…

Նոտաների անունները գործածության մեջ մտցրեց 11-րդ դարում ապրած իտալացի բենեդիկտյան վանական Գվիդո դ’Արեցցոն: Նա առանձնացրեց Հովհաննես Մկրտչին ձոնված օրհներգ-աղոթքի յուրաքանչյուր տողի առաջին բառի շեշտված առաջին վանկը: Իսկ աղոթքը հետեւյալն էր. «Սուրբ Հովհաննես, տուր մեզ մաքուր շուրթեր, որպեսզի կարողանանք ամբողջ ուժով վկայել քո կատարած գործերի մասին»։

Այն լատիներեն գրվում է այսպես.

UTqueant laxis
REsonare fibris
MIra gestorum
FAmuli tuorum
SOLve polluti
LAbii reatum
Sancte Ioannes

«Սի»-ն իր անունն ստացավ աղոթքի վերջին երկու բառերի՝ Sancte Ioannes (Սուրբ Հովհաննես) սկզբնատառերի միացումից, իսկ 1639 թ. «Ուտ» նոտան վերանվանվեց «Դո»` Աստծո լատիներեն Dominus-Տեր անվան առաջին վանկով։
Գվիդո դ’Արեցոն նոտաները գրառում էր չորս տողերի վրա։ Հետագայում համակարգը շարունակեց կատարելագործվել եւ ավելացվեց հինգերորդ գիծը, փոխվեց նաեւ նոտաների տեսքը…
Ներկա տեսքով այն գոյություն ունի 17-րդ դարից:

Աղբյուրը` Հայե՛ր, գիտե՞ք, որ ֆեյսբուքյան էջ