27 Հոկտեմբերի 2020թ. 19:08

Բիլլ Գեյթսը խոսել է կրիպտոարժույթների վտանգի մասին և նոր ճգնաժամ է կանխատեսել

Microsoft-ի հիմնադիր Բիլլ Գեյթսը պատասխանել է Reddit սոցիալական ցանցի օգտատերերի հարցերին։ Ինչպես գրում է Forbes-ը, օգտատերերից մեկը հետաքրքրվել է՝ ի՞նչ է մտածում Գեյթսը կրիպտոարժույթների մասին։

Կրիպտոարժույթների գլխավոր առանձնահատկությունը նրանց անանությունն է։ Չեմ կարծում, որ դա լավ է։ Մյուս կողմից, կառավարությունը հնարավորություն է ստանում բացահայտել փողերի լվացման, հարկերից խուսափելու և ահաբեկչության ֆինանսավորման դեպքերը. դա լավ է։

Սակայն ներկայումս կրիպտոարժույթներն օգտագործվում են ֆենտանիլ և այլ թմրամիջոցներ գնելու համար, այսինքն, դա հատուկ տեխնոլոգիա է, որ ուղղակիորեն մահվան է հանգեցնում։

Կարծում եմ, որ կրիպտորժույթների շուրջ առաջացած սպեկույացիոն ալիքը խիստ վտանգավոր է այն մարդկանց համար, որոնք երկարաժամկետ խաղի մեջ են մտել, – պատասխանել է Microsoft-ի հիմնադիրը։

Աղբյուրը` B4B.am