4 Դեկտեմբերի 2020թ. 23:40

Մարտի 3-ին Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն այցելեց Շուշիի տեխնոլոգիական համալսարան

Մարտի 3-ին Շուշիի տեխնոլոգիական համալսարան է այցելել Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոսոս Մարտիրոսյանը:

Սրբազանը ծանոթացել է համալսարանում իրականացվող հետազոտական աշխատանքներին, համալսարանի ռեկտորի հետ քննարկել ուսումնական, հետազոտական և սովորողների հումանիտար դաստիարակության զուգակցմանն ուղղված հարցեր:

Պարգև արքեպիսկոսոս Մարտիրոսյանն իր գոհունակությունն է հայտնել բնագիտական տեխնոլոգիաների լաբորատորիայում (գիտական ղեկավար` Գագիկ Ներսիսյան) ստացված շուրջ երկու տասնյակ եթերայուղերի և այլ մշակումների վերաբերյալ: Նա կարևորել է Արցախում գիտատարողունակ տեխնոլոգիաների կիրառումը և հույս հայտնել, որ ամենամոտ ապագայում հնարավորություն կնձեռնվի դուրս գալ միջազգային շուկա:

Ռեկտոր Թոքմաջյանն իր շնորհակալույունն է հայտնել Արցախի իշխանությունների և Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի կողմից համալսարանի կայացմանն ուղղված ամենօրյա հոգածության համար:

Արցախի թեմի առաջնորդն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու համալսարանում իրականացվող բոլոր աշխատանքներին: