4 Դեկտեմբերի 2020թ. 3:16

Մարքսի Կապիտալը` 5 րոպեում…

Կարլ Մարքսի «Կապիտալը» այն աշխատություններից է, որը քչերն են ամբողջությամբ կարդացել, բայց որի մասին շատերն են լսել։

Մարքսը «Կապիտալում» վերլուծել է հասարակության տնտեսական կյանքը, հանգել «հասարակական կեցությունն է որոշում հասարակական գիտակցությունը» գաղափարին։ Ըստ Մարքսի՝ հասարակության պատմական գործընթացում վճռական և որոշիչ գործոնը նյութական արտադրությունն է։ Կյանքի վերջին տարիներին Մարքսը գործուն մասնակցություն է ունեցել պրոլետարական կուսակցության ձևավորմանը։

Առաջին հատորը լույս է տեսել 1987 թվականին։ Երկրորդ և երրորդ հատորները լույս են տեսել նրա մահվանից հետո։

Ընթերցելու համար այն բավականին բարդ և ժամանակատար գիրք է, սակայն ինտերնետի և արագության այս ժամանակաշրջանում ինչ-որ մեկը գտել է միջանկյալ լուծումը՝ պատրաստել է 5 րոպեանոց անիմացիոն տեսանյութ՝ համառոտ ներկայացնելով Մարքսի ասելիքը։

Իհարկե, այն ամբողջությամբ չի ներկայացնում  «Կապիտալը», սակայն թույլ է տալիս ընդհանուր պատկերացում կազմել դրա մասին։

Աղբյուրը` B4B.am