4 Դեկտեմբերի 2020թ. 3:31

Քաղաքագետ. Չինաստանը, Իրանն ու Թուրքիան ձևավորում են նոր առանցք

Չինաստանը, Իրանն ու Թուրքիան ձևավորում են նոր առանցք, որպեսզի հակազդեն «քրիստոնյա Արևմուտքին»։ Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Սթիվ Բեննոնը։

Նա նշել է, որ Չինաստանը, Իրանն ու Թուրքիան, որպես հնագույն քաղաքակրթություններ միավորվում են ու ձևավորում նոր առանցք։ Նրանց նպատակն է հակազդել քրիստոնյա Արևմուտքին, ինչպես նաև արևմտյան երկրների հետ կապված իսլամական աշխարհին։

Նա հավելել է, որ ԱՄՆ–ն և նրա դաշնակիցները պետք է հակազդեն այն նոր առանցքին։

Աղբյուրը` verelq.am/hy/node/28411