4 Դեկտեմբերի 2020թ. 2:13

Ալիրոկումաբը …

Ֆրանսիացի գիտնականներն ստեղծել են ալիրոկումաբ պատրաստուկը, որն արյան մեջ նվազեցնում է «վատ» խոլեստերինի մակարդակը եւ 15 տոկոսով նվազեցնում ինսուլտի եւ ինֆարկտի ռիսկը:

Այս մասին հաղորդվում է MedicalXpress-ի մամուլի տեղեկագրում: Ցուցված է, որ ալիրոկումաբը նաեւ զգալիորեն մեծացնում է կյանքի տեւողությունը՝ նվազեցնելով վաղաժամ մահվան վտանգը: Այն դասվում է PCSK9 ինգիբիտորների շարքին, որոնք իրենցից ներկայացնում են մոնոկլոնալ հակամարմիններ, որոնք լյարդում իմունային համակարգի գրոհ են հրահրում այն յուրահատուկ սպիտակուցի վրա, որը պատասխանատու է ցածր խտության լիպոպրոտեինների արտադրման համար:

«Վատ» խոլեստերինի բարձր մակարդակով մարդկանց մոտ վաղաժամ մահվան վտանգը 29 տոկոսով նվազում է պատրաստուկի ընդունումից հետո երկու տարվա ընթացքում:

Աղբյուրը՝ 168.am