4 Հոկտեմբերի 2023թ. 21:36

Այսօր Իգոր Մկրտումյանի ծննդյան օրն է…

Իգոր Մկրտումյանն այն անհատականություններից է, ովքեր իմաստավորում են կյանքը, այն մտավորականներից, ովքեր ունեն ու պահպանում են իրենց սկզբունքներն, այն օպտիմիստներից, ովքեր շարունակում են լավատես մնալ, լիարժեք հասկանալով առկա մարտահրավերների լրջությունը և իրական վտանգները: Մկրտումյան տեսակի անհրաժեշտություն մեր երկիրը շատ ունի… ու այսօր, շնորհավորելով նրան ծննդյան օրվա առթիվ, ցանկանում ենք, որ նա առողջ լինի ու շարունակի ազգանվեր իր աշխատանքը:

Իգոր Մկրտումյանը 2000 թվականից մինչ օրս Ինտերնետ Հանրություն ՀԿ նախագահն է։ Նա երկար տարիներ աշխատել է Հայաստանի ամերիկյան համալսարանում որպես համակարգչային բաժնի տնօրեն, ինչպես նաև Երևանի Մաթեմատիկական մեքենաների ինստիտուտում որպես բաժնի վարիչ։

Իգոր Մկրտումյանը Հայաստանում Ինտերնետի կայացման նախաձեռնողներից է եղել և իր մեծագույն ներդրումն ունի Ինտերնետ ոլորտի զարգացման, ինչպես նաև am և հայ հայկական դոմենային անունների տիրույթի գործարկման հարցում։

Հիշեցնենք, որ «Ինտերնետ միությունը» հիմնվել է 1994թ-ին եւ ստենձնել է am տիրույթի միանձնյա ղեկավարման իրավունքը: «Ինտերնետ միությունը» չի վերահսկում կայքի բովանդակությունը եւ իրավունք չունի հետ վերցնել վաճառված դոմեյնը:

Իգոր Մկրտումյանը նաև BUH.AM կայքի հիմնադիր անդամներից է:

Ռաֆայել Վահանյան

միջազգային գրոսմայստեր