Հայերը ամենայն հավանականությամբ Բենգալ են եկել, նախքան որևէ այլ եվրոպացի առևտրակաների այստեղ գալը
և կարևոր դեր խաղացել ոչ միայն Բենգալի այլև ամբողջ Հնդկաստանի արտահանման-ներմուծման բիզնեսում:
Հայերը Բենգալ-Բիհար են հասել 17-րդ դարի սկզբին և մինչ այժմ Բիհարում Կալկաթայի թանգարանում պահպանվել են 1630-1640-ական թվականների հայկական արձանագրությունները:
Ըստ Դաքքացի հեղինակ Ահմադ Հասան Դանիի հայերը Դաքքայում հաստատվել են 18-րդ դարի սկզբին և հիմնել իրենց գաղութը: Մեկ այլ հեղինակ Աննա Բազիլը գրում է , որ առաջին հայ առևտրականները Դաքքա են եկել 1613-ին: Հայերը բնակություն են հաստատել այսօրվա Արմանիտոլայում ստեղծելով իրենց փոքրիկ համայնքը, սակայն նրանք անփոխարինելի էին իրենց տեքստիլային առևտրում, և հաստատել էին մոնոպոլիա աղի, ընկույզի և ափիոնի առևտրում:
1747թ-ին արդեն ըստ Ջոն Տեյլորի հայերը Դաքքայից հագուստի խոշոր արտահանողներն էին, ավելի առաջ քան անգլիացիները, հոլանդացիները և ֆրանսիացիները: Նրանք շատ հարուստ էին, իսկ նրանց ազդեցությունն այնքան մեծ էր, որ շուտով կառուցեցին իրենց եկեղեցին և շատ ու շատ այլ կառույցներ: Նախքան Արմանիտոլայի եկեղեցու կառուցումը նրանք այցելում էին իրենց կողմից կառուցված փոքրիկ մատուռ: 1781թ-ին հայերը հին մատուռի տեղում կառուցեցին Սուրբ Հարության եկեղեցին Միքայել Սարգսի, Աստվածաթոռ Գևորգի, Մարգար Պողոսի և Խոջա Պետրոսի հովանավորչությամբ:
Հայերն այստեղ հայտնի դարձան որպես բիզնեսմեններ: Նրանք 19-րդ դարի երկրորդ կեսերին առաջինն էին,ովքեր Դաքքայում զբաղվում էին ջութակի բիզնեսով: Այստեղ առավել հայտնի հայեր էին Աբրահամ Պողոսը,Մարգար Դավիթը, Մ Խաչատուրը, Ա Թովմասը, Միքայել Սարգիսը և Պ Արատունին: Նրանցից ՄիքայելԴավիթը զբաղվում էր ջութակի ուղիղ դեպի Լոնդոն արտահանմամբ: Հայերն իրենց ազդեցությունն ունեին նաև ներքին առևտրի վրա: Նրանք առաջինն էին, ովքեր Եվրոպական և Բրիտանական ապրանքները ներմուծեցին Դաքքա և իրենց ոճով հիմնեցին քաղաքի առևտրային կետերը:
Հայերը նաև մեծապես նպաստեցին քաղաքացիական հասարակության զարգացմանն ու քաղաքային կյանքին:Նիկոլաս Պողոսը 19-րդ դարի սկզբին հիմնեց «Պողոս»-ի դպրոցը ինչպես նաև հանդիսանում էր Դաքքայի քաղաքապետարանի հիմնադիր անդամ:
Հայերի ազդեցությունը տարածվում էր ոչ միայն Դաքքայում այլև հարևան քաղաքներում: Հայազգի Ստեֆան Արատունու որդի Հերբերթ Միքայելը եղել է Նարայաջանջիի քաղաքապետը: Այսօր քաղաքում կա նրա անունով փողոց, ինչպես նաև տեղի դպրոցներից մեկը անվանակոչվել է նրա անվամբ:
Աղբյուրը՝ ankakh.am