30 Հոկտեմբերի 2020թ. 21:31

Հայաստանի բուհերում սովորում է 2491 օտարերկրյա ուսանող

Երեւան: Մեդիամաքս: 2017-2018 ուսումնական տարում ՀՀ բուհերում սովորում է 2491 օտարերկրյա ուսանող:

Կրթության նախարարությունից հայտնում են, որ օտարերկրյա ուսանողներ կան Հնդկաստանից՝ 1142, Իրանից՝ 430, Իրաքից՝ 404, Իսրայելից՝ 118:
Պետական բուհերում սովորում է՝ 1307, ոչ պետական բուհերում՝ 963, միջազգային բուհերում՝ 203 եւ քոլեջներում՝ 18 օտարերկրյա ուսանող:
Նախարարության տվյալներով, 2017-2018 ուսումնական տարում ՀՀ ուսումնական հաստատություններում սովորում է 3757 սփյուռքահայ, որից 1847-ը՝ ՀՀ պետական, 536-ը՝ ոչ պետական, 1012-ը՝ միջազգային բուհերում, իսկ 362-ը՝ քոլեջներում:
Ամենամեծ թվով սփյուռքահայեր սովորում են Ռուսաստանի Դաշնությունից՝ 1454, Վրաստանից՝ 1209, Սիրիայից՝ 536, Իրանից՝ 139:
ՀՀ պետական բուհերի 1847 սփյուռքահայ ուսանողներից 607-ը սովորում է Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, 234-ը՝ Երեւանի պետական համալսարանում, 203-ը՝ Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանում: