12 Դեկտեմբերի 2018թ. 11:12

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՄԲ “ՏՈՀՄԱՅԻՆ ԿԱՅԱՆ” ՓԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐՈՎ ՀԱՎԱՍՏՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՆ ՀԱՆՁՆՎԵԼ ՇՈՒՇԻԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐԱԾ “ԱԳՐՈ ԱՐՑ” ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ

Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է ընդունել ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության “Տոհմային կայան” փակ բաժնետիրական ընկերության Արցախի Հանրապետության սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքները հանձնել “ԱԳՐՈ ԱՐՑ” սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հավատարմագրային կառավարմանը:

ԱՀ կառավարությունը կարևորելով Արցախում տոհմային գործունեության զարգացումը և տոհմային անասնաբուծության բնագավառում պետական ծրագրերի իրականացումն, այդ  որոշումն ընդունել է “Տոհմային կայան” փակ բաժնետիրական ընկերության գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունից ելնելով:

Հիշեցնենք, որ “ԱԳՐՈ ԱՐՑ” սահմանափակ պատասխանատվությամ ընկերության հիմնադիրը “Շուշիի տեխնոլոգիական համալսարան” հիմնադրամն է: