12 Դեկտեմբերի 2018թ. 11:26

Այսօր Գագիկ Սարգսյանի ծննդյան օրն է…

Գագիկ Սարգսյանն այն բացառիկ անձնավորություններց է, ով անցնելով կյանքի բազմաթիվ փորձություններով, լինելով փառքի ու հիասթափության երկու հարակից բևեռներում, կարողացել է մնալ սկզբունքային, լավատես, բարձր հոգևոր արժեքներ կրող մարդ:

Նա անփոխարինելի ընկեր է:

Նա երբեք չի գնում կոնյունկորային լուծումների ճանապարհով:

Նա իր կենսակերպով օրինակ է ծառայում ոչ միայն  շրջապատի, այլ նաև  մատաղ սերնդի համար, ում շախմատի դպրոցում նվիրել է իր կյանքի այս հատվածը:

Շնորհավում եմ ծնունդդ, հարգարժան ու սիրելի ընկեր:

Ռաֆայել Վահանյան

միջազգային գրոսմայստեր