12 Դեկտեմբերի 2018թ. 12:00

Թութ կերեք …

Թթի ամենակարևոր հատկություններից մեկը նրա ցածր կալորիականությունն է։ 100 գրամ հատապտուղն ընդամենը 43 կալորիա է պարունակում, իսկ դա նշանակում է, որ ուտել այն կարող են նույնիսկ նրանք, ովքեր փորձում են նիհարել։

Թութը հարուստ է չհագեցած ճարպաթթուներով, A, B, C վիտամիններով, կալիումով, կալցիումով, մագնեզիումով և այլ օգտակար նյութերով, որոնք օրգանիզմի վրա բարենպաստ ազդեցություն են գործում։

Թուլացած իմունիտետով մարդկանց բժիշկները խորհուրդ են տալիս թութ շատ ուտել, քանի որ այն լրացնում է վիտամինների պակասը։

Աղբյուրը՝ henaran.am