12 Դեկտեմբերի 2018թ. 11:54

Կյանքի 10 պահեր, երբ ավելի լավ է լռել

Հավանաբար պատահել է, երբ դուք հայտնվել եք անհարմար իրավիճակում՝ այն պատճառով, որ ասել եք մի բան, ինչի համար անմիջապես փոշմանել  եք և հասկացել, որ ավելի լավ կլիներ, որ լեզուն պահեիք ատամների արանքում: Լռելը երբեմն իրոք կարող է ոսկի լինել: Ահա կյանքի 10 պահեր, երբ իրոք, անհասկացվածությունից և անհարմարությունից խուսափելու համար՝ օգտակար է լռելը:

  1. Երբ դուք չունեք անհրաժեշտ փաստերը

«Դուք իրավունք չունեք ուղղակի ունենալ սեփական կարծիք: Իրավունք ունեք միայն սեփական ինֆորմացված կարծիքի: Անկիրթ լինելը հիմարությունը է»: Սա գրող Հարլան Էլիսոնի տողերն են, և չնայած նրա հետ կարելի է նաև չհամաձայնվել, բայց այնուամենայնիվ նա ճիշտ է՝ եթե դուք վիճում եք մի բանի մասին, որից գաղափար չունեք, դա մեղմ ասած գեղեցիկ չի դիտվում:

  1. Երբ զգում եք, որ Ձեր բառերը կարող են վիրավորել ինչ-որ մեկին

Երբ դուք կամա թե ակամա խառնվում եք թեժ վիճաբանությանը՝ բազմաթիվ գայթակղություններ կունենաք ասել այնպիսի բան, որի համար, հնարավոր է, հետագայում կզղջաք: Եթե մի փոքր դադար վերցնեք և մտածեք ձեր խոսքերի հետևանքների մասին, ապա կկարողանաք ձեզ զսպել, որպեսզի ցավ չպատճառեք ուրիշներին:

  1. Երբ զգում եք, որ հետո ամաչելու եք

Այս ցուցակի առաջին երկու իրավիճակները կարող են Ձեզ մոտ ամոթի զգացում առաջացնել, հատկապես, երբ Ձեր խոսքերը ընկալվում են ոչ այնպես, ինչպես դուք կցանկանայիք: Այդ ոչ դուրեկան զգացողությունից խուսափելու համար, փորձեք շատ լավ մտածել՝ ինչ-որ բան արտասանելուց առաջ:

  1. Երբ խոսելու Ձեր հերթը չէ

Ոչ բոլոր մարդիկ են կարողանում ուշադիր լսել այն, ինչ իրենց ասում են: Մեծամասնությունը գերադասում են, որպեսզի իրենց լսեն և հենց այդ պատճառով ակտիվորեն ընդհատում են ուրիշներին՝ իրենց խոսքը ասելու համար:

  1. Երբ ասելու բան չունեք

Ոչ մի բանի մասին դատարկ խոսակցությունները՝ անհարմար լռությունը խախտելու սովորական միջոց է: Սակայն, երբ դուք իրոք ասելու բան չունեք, դուք չպետք է որևէ բան ասելու համար Ձեզ պարտավորված զգաք:

  1. Երբ Ձեզ ծաղրում են, ծիծաղում են Ձեզ վրա կամ թողնում թունոտ մեկնաբանություններ

Իհարկե այդպիսի վերաբերմունքը չափազանց անդուր է: Մեծամասամբ այդպիսի դեպքերում, երբ իրենց վրա բառերով հարձակում են գործում՝ մարդիկ չեն դիմանում: Այդ պատճառով, այդպիսի դեպքերում փորձեք դադարեցնել խոսակցությունը, երբ տեսնում եք, որ զրուցակցի միակ նպատակը՝ Ձեզ ծաղրելն է:

  1. Երբ փորձում եք փոխել ձեր սովորական պահվածքը

Վատ սովորությունները կոտրելու փորձը՝ իրոք օգտակար է, սակայն երբեմն շատ դժվար է լինում սովորություն դարձած վարքագծային մոդելը փոխել: Սովորությունը՝ այն է, ինչ մենք անում ենք առանց մտածելու: Եվ եթե դուք ցանկանում եք փոխել ձեր շփման ձևը այլ մարդկանց հետ՝ ավելի լավ է լռել, քանի դեռ չեք սովորել կառավարել Ձեզ:

  1. Երբ Ձեզ մոտ չափազանց ուժեղ են բացասական էմոցիաները

Եթե դուք Ձեզ վատ եք զգում էմոցիոնալ առումով՝ Ձեզ պարտավորված մի զգացեք խոսել մարդկանց հետ: Բացասական էմոցիաները կարող են շատ լուրջ ազդել այն բանի վրա, ինչ բարձրաձայնում եք և այդ ժամանակ զրույցը ուղղակի բացասական երանգներ կստանա և նույնիսկ կարող է թշնամական հունով ընթանալ:

  1. Երբ պետք է աշխատեք

Երբ չունեք ոչ մի խելացի և տեղին միտք՝ ընդհանրապես ոչինչ մի ասեք, հատկապես եթե շատ աշխատանք ունեք անելու: Դատարկ խոսակցությունների վրա իզուր ժամանակ մի ծախսեք:

  1. Երբ Ձեր խոսքերը վատ կանդրադառնան զրուցակցի վրա

Երբեք մի խոսեք ինչ-որ մեկի հետ կամ ինչ-որ մեկի մասին՝ մարդուն բարոյական վնաս պատճառելու նպատակով: Դա չի ստիպի ոչ Ձեզ, և ոչ էլ տվյալ մարդուն հարմարավետ զգալ: Հատկապես դա վերաբերվում է ամուսիններին, ընկերներին, կոլեգաներին կամ էլ ընտանիքի անդամներին:

Աղբյուրը՝  MediaMag