Միջազգային հետազոտողների խումբը վերջերս ավարտել է աշխատանքը և 1016 գեն է հայտնաբերել, որոնք ազդում են մարդու մտավոր կարողությունների վրա։ 1016-ից 939–ը մինչ այդ գիտությանը հայտնի չեն եղել։
Այժմ դրանց ուսումնասիրությունը մասնագետներին հնարավորություն է տալիս հասկանալու կոգնիտիվ գործունեության ժառանգական հիմունքները։
Գրեթե քառորդ միլիոն մարդու հետազոտելուց հետո գիտնականները եկել են այն եզրակացության, որ ինտելեկտի գեները նպաստում են կյանքի տևողությանը։ Այսինքն, խելացի մարդիկ երկարակեցության վառ արտահայտված ներուժ ունեն։
Բացի այդ, գիտնականները համոզված են, որ ինտելեկտի հետ կապված գեները նաև տարիքային հիվանդությունների (օրինակ՝ Ալցհեյմերի) բացասական ազդեցությունից օրգանիզմը պաշտպանելու գործառույթ ունեն:
Աղբյուրը` lurer.com