14 Դեկտեմբերի 2019թ. 14:02

Շուշիի տեխնոլոգիական համալսարանում նախադեպը չունեցող սարք է ստեղծվել

Շուշիի տեխնոլոգիական համալսարանում ստեղծվել է նախադեպը չունեցող առաջին էլեկտրաստոծանագրիչը:

Ինչպես 19-րդ դարի վերջում ստեղծված էլեկտրասրտագրիչի (էլեկտրակարդիոգրաֆի) դեպքում էին կատարվել հետազոտություններ` պարզելու հիվանդների առողջական վիճակի և սրտագրերի համապատասխանությունը, այնպես էլ նոր ստեղծված էլեկտրաստոծանագրերի դեպքում անհրաժեշտ են բժշկական համալիր ուսումնասիրություններ` արձանագրելու հիվանդի առողջական վիճակի և ստոծանագրից ստացված ազդանշանների փոխադարձ կապը:

Սարքը ժամանակակից է, փոքրածավալ, մեծ հիշողությամբ, օժտված ծրագրի մուտքագրման և տվյալների հաղորդման հնարավորություններով` համակարգչային USB  ստանդարտ լարի միջոցով:

Համալսարանը ծրագրում է բժշկական գործունեություն իրականացնող հաստատությունների օժանդակությամբ իրականացնել ուսումնասիրություններ, ինչը հնարավորություն կստեղծի            էլեկտրաստոծանագիրը  օգտագործել  որպես   ախտորոշման միջոց:

Աղբյուրը՝ shushitech.am