Հուլիսի 14-ը Բաստիլի գրավման օրն է…

Ֆրանսիական հեղափոխությունը 1789-1799 թթ. էականորեն փոխեց աշխարհը:

Այսօր կներկայացնենք այդ օրերին ծնունդ առած մի դրվագ:

Բոլորը գիտեն, որ խաղաթղթերի մեջ ամենահզորը Տուզն է:

Հին ֆրանսերենում այն կոչվում էր “Աս” (մեկ, միավոր) և համարվում էր ամենափոքրը:

Ֆրանսիական հեղափոխությունը ամենացածրին դարձրեց ամենաբարձր, գլխավոր խաղաթուղթ և դրեց թագավորից վեր: Սա կողմնակիորեն ընդգծում էր սովորական քաղաքացու առավելությունը թագավորի նկատմամբ:

“Աս” տերմինը այժմ գործածվում է անձի բարձր պրոֆեսիոնալիզմն ընդգծելու համար. հաճախ օրինակ ասում են “Աս օդաչու է” :