Հայտնի ակադեմիկոս Բեխտերևը, ով ողջ կյանքում ուսումնասիրել է ուղեղը, ասել է.«Կյանքի ուղիներում բանականությունը չկորցնելով մեռնելը մեծ երջանկություն է, որ տրված է մարդկանց ընդամենը 20 տոկոսին»: Իսկ այդ երջանիկ 20 տոկոսի մեջ հայտնվելու համար պետք է ջանալ: Իսկ ե՞րբ պետք է զգուշանալ, որ դեպքերում է, որ պետք է զգոն լինել` հասկանալով, որ միջոցների դիմելու ժամանակն է:
Ասվել է քանիցս` տարիքային տկարամտությունը միանգամից չի սկսվում, ահա մի քանի ախտանշաններ, որոնք կհուշեն` ժամանակն է դիմելու մասնագետի օգնությանը:
Գուցե թվա, թե այս ախտանշանները հեռու են խնդրի մասին հուշելուց, բայց ըստ Բեխտերևի, հենց այդպես է սկսվում մեծերին մտահոգող դարի խնդիրը:
- Եթե հիվանդագին եք ընդունում քննադատությունը ձեր հանդեպ, սակայն ինքներդ հաճախ եք քննադատում ուրիշներին:
- Չեք ցանկանում նոր բան սովորել: Աշխատավայրում երբեմն համակարգչային նոր ծրագիր կամ մարտավարություն սովորելու անհրաժեշտությունն ասես կաթվածահար է անում, գցում տրամադրությունը:
- Եթե ավելի հաճախ եք նկատում, որ արտաբերում եք` «Իսկ առաջ…», հիշում եք անցած օրերը կարոտախտով:
- Երկար կարող եք պատմել, խոսել մի բանի մասին` առանց ուշադրություն դարձնելու, որ զրուցակցին դա չի հետաքրքրում Ու կարևոր չէ, որ նա դժվարությամբ է հաղթահարում ձանձրույթը: Կարևորը` դա ձեզ է հետաքրքիր:
- Դժվարությամբ է հաջողվում կենտրոնանալ, երբ լուրջ գրականություն եք ընթերցում: Ուղեղը ծուլանում է ու այլևս չի ցանկանում անել մի բան, որը ուշադրության կենտրոնացում է պահանջում:
- Երբեմն դժվարությամբ եք խոսքեր ընտրում, երբ ցանկանում եք միտք արտահայտել: Իսկույն չեք կարողանում գտնել համապատասպան կամ ծանոթ բառը:
- Սկսել եք դատողություներ անել այն թեմաների շուրջ, որոնցից իրականում գլուխ չեք հանում, օրինակ` քաղաքականությունից, տնտեսագիտությունից: Ձեզ թվում է, թե այնքան լավ եք տիրապետում առարկան, որ հենց վաղն էլ կարող եք նախագահ դառնալ կամ էլ` հաջողակ գործարար:
- Նորի ու սովորի միջև ձեր ընտրությունը կանգ է առնում երկրորդի վրա: Գերադասում եք կարդացած գիրքը վերընթերցել կամ էլ հին ծանոթ կատակերգությունը դիտել` նոր գրքի կամ էլ նոր ֆիլմի փոխարեն:
- Եթե սկսել եք ծեսերին մեծ նշանակություն տալ, օրինակ` առավոտյան սուրճ եք խմում հստակ, որոշակի ժամի ու բացառապես, ասենք, հացուպանրով կամ անպայման լուրերը լսելիս: Ու, Աստված մի արասցե, եթե ինչ որ բան փոխվի, դա կարող է ողջ օրը գլխիվայր շուռ տալ:
- Ժամանակ առ ժամանակ նկատում եք, որ ուրիշներին խրատներ եք տալիս, վիրավորում եք, ընդ որում` ոչ թե չարությունից, այլ խորապես համոզված, որ այդպես նրանց համար ավելի լավ է:
Աղբյուրը՝ ankakh.com