29 Նոյեմբերի 2023թ. 3:21

Մահացել է պրոֆեսոր Վիլիկ Սարգսյանը

Մահացել է տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վիլիկ Հովհաննեսի Սարգսյանը: Հայաստանում ջրաբանության զարգացման գործում անուրանալի է նրա դերը: Նա տասնյակ գիտական աշխատանքների, բառարանների ու ուսումնամեթոդական նյութերի հեղինակ էր: Վայելում էր գործընկերների և ուսանողների խորը հարգանքը:

Վիլիկ Սարգսյանը ծնվել է 1944 թվականին Երևանում: 1966թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը : 1976թ. Լենինգրադում (այժմ` Սանկտ Պետերբուրգ) պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: 1987թ. ստացել է դոցենտի գիտական կոչում: 2003թ.պաշտպանել է դոկտորական ատենախոսություն, 2004թ. ստացել է պրոֆեսորի գիտական կոչում:

1982թ.-ից աշխատում է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում: ՀՀ ԲՈԿ-ի 055 մասնագիտական խորհրդի նախագահի տեղակալն էր:

Վիլիկ Սարգսյանի գիտական ավանդը մնայուն արժեք է և դրա հետ շարունակելու է միշտ ապրել նրա անունը:

BUH.AM