12 Դեկտեմբերի 2018թ. 11:59

Համաշխարհային առեւտուրը վտանգված է. ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն

Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Ռոբերտո Ազևեդոն աշխարհին կոչ է արել գործողությունների, որոնք պահանջում են համաշխարհային առեւտրի ոլորտի խնդիրենրը: The Independent-ի հրապարակած հոդվածում նա նշել  է առեւտրային պատերազմի հնարավոր սպառնալիքների մասին, հաղորդում է news.am-ն ու artsakhpress-ը:

«Գլոբալ առեւտուրը վտանգված է», — ասել է Ազեւեդոն: «Կարեւոր չէ, թե ստեղծված իրավիճակը համարում եք առեւտրային պատերազմ, թե ոչ, անկասկած, առաջին կրակոցներն արդեն հնչել են»:

ԱՀԿ-ի տվյալները ցույց են տալիս վերջին վեց ամիսների ընթացքում առեւտրի սահմանափակող միջոցների ծավալի զգալի աճը: Նա նշել է, որ միեւնույն ժամանակ ներմուծումը խթանելու համար միջոցներ են ձեռնարկվել, սակայն կազմակերպության ղեկավարն ընդգծել է, որ ներկրման ծավալները, որոնք ներառում են այդ միջոցները, նվազում են, մինչդեռ սահմանափակող գործողությունների շարքը արագորեն աճում է:

«Սահմանափակումները կարող են ներառել սակագներ, քվոտաներ եւ ավելի  խիստ մաքսային կանոններ», — ասել է Ազեւեդոն:

«Էսկալացիայի շարունակությունը ստեղծում է լուրջ տնտեսական հետեւանքների ռիսկ, սպառնում է աշխատատեղերին եւ տնտեսական աճին բոլոր երկրներում», — զգուշացրել է նա:

2018 թվականին համաշխարհային առեւտրի ամենախոշոր դիմակայություններից մեկը տեղի է ունենում ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ: Վաշինգթոնը Չինաստանից պահանջում է առնվազն 200 մլրդ դոլարով նվազեցնել առեւտրային դեֆիցիտը եւ հրաժարվել որոշ սուբսիդիաներից:

ԱՄՆ-ն պահանջները բացատրել է անազնվությամբ, որով Չինաստանը առեւտուր է անում, եւ մեղադրել Պեկինին, տեխնոլոգիաների եւ այլ մտավոր սեփականության գողության համար: