19 Դեկտեմբերի 2018թ. 0:18

ԻԼ 96 — ո՞վ ես դու…

Իլ-96-400Մ ինքնաթիռի արտադրությունն արդիականացնելու համար Միացյալ ավիաշինարարական կորպորացիային 1,32 մլրդ ռուբլի է հատկացվել:

Ծրագրի արժեքը կազմում է 1,47 միլիարդ ռուբլի, որից, դաշնային բյուջեի հաշվին տրամադրվում է 1,32 միլիարդ ռուբլի:

Միացյալ ավիաշինարարական կորպորացիան  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ զբաղվում է Իլ-114 ինքնաթիռի արդիականացմամբ  եւ Իլ-96-400Մ ինքնաթիռի կառուցմամբ:

Իլ-114-ը նախատեսվում է արտադրել 50-100 հատ, Իլ-96-ը՝ 6 հատ:

Անցյալ տարվա փետրվարին «Կոմերսանտը» հաղորդել էր, որ Իլ-96-400Մ ինքնաթիռի ուղեւորատար տարբերակի արդիականացումը կարող է պետությանը արժենալ ավելի քան 40 միլիարդ ռուբլի:

Աղբյուրը՝ news.am