18 Դեկտեմբերի 2018թ. 23:57

Ի՞նչ կարելի է գնել մեկ դոլարով աշխարհի տարբեր երկրներում

 Որոշ երկրներում 1 դոլարը քիչ փող չէ և դրանով կարելի է լավ ուտել ու հանգստանալ։

Կամբոջայում 1 դոլարով կարելի է գնել գարեջուր, կոճապղպեղով տապակած գորտ, բամբակե շարֆ, երեք տապակած սարդ, 20 րոպե ձկնային պեդիկյուր, 4 լիտր խմելու ջուր, երկու շիշ «Կոկա-կոլա», 50 գրամ դանիական կապույտ պանիր։ Բացի այդ, մեկ դոլարով կարելի է 1կգ անկողին լվանալ լվացքատանը։

Վիեննայում 1 դոլարով կարելի է Kornspitz հացաբուլկեղեն ձեռք բերել։

Ֆիլիպիններում 1 դոլարով կարելի է ոտքերը մերսել, տղամարդիկ կարող են մազերը կտրել, 28 «Մալբորո» ծխախոտ, 7Eleven սուրճ, AA տեսակի երեք մարտկոց, 4 փքաբլիթ ևս կարելի է գնել։

Վիետնամում մեկ դոլարով կարելի է մեկ օրով հեծանիվ վարձակալել, 2 բաժակ կաթով սուրճ խմել, մեկ ափսե վիետնակաման «Ֆո» ապուր, 250 գրամ շաքարով կոճապղպեղ և այլն։

Խորվաթիայում մեկ դոլարով պաղպաղակի մեծ չափաբաժին կարելի է գնել, իսկ Դանիայում մեկ լիտր կաթ։

Հունգարիայում մեկ դոլարով կարող եք ձեռք բերել 1 պաղպաղակ կամ 4 խնձոր, ինչպես նաև համբուրգեր կամ բացիկ։

Թուրքիայում այս գումարով կարելի է գնել ավտոբուսի տոմս, սենդվիչ, մեկ բաժակ թեյ, 2-3 թերթ, 1 կգ նարինջ կամ խնձոր և այլն։

Աղբյուրը` henaran.am