22 Սեպտեմբերի 2023թ. 6:29

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվել է ջրի ազգային խորհրդի կազմը

ՀՀ Վարչապետի  27.08.2018 թ. N 1139-Ն որոշմամբ հաստատվել է ջրի ազգային խորհրդի նոր կազմը: Խորհուրդը ղեկավարում է ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Խորհրդի կազմում ընդգրկված են ՀՀ բնապահպանության, տարածքային կառավարման, գյուղատնտեսության, արտակարգ իրավիճակների, ֆինանսների նախարարները, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի, Ջրային կոմիտեի նախագահները, պաշտոնատար այլ անձինք, բնագավառի մասնագետներ: Խորհրդի կազմում ընդգրկվել են նաև, Հայջրնախագիծ ինստիտուտի տնօրեն Յուրի Ջավադյանը և Հիդրավլիկական հետազոտությունների հայկական ասոցիացիայի նախագահ, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը:

Հիշեցնենք, որ ջրի ազգային խորհուրդը  ջրային ռեսուրսների կառավարման բնագավառում բարձրագույն խորհրդատվական մարմին է, որը միջբնագավառային մասնակցության միջոցով քննարկում և առաջարկություններ է ներկայացնում ջրի ազգային քաղաքականության, ջրի ազգային ծրագրին ու բնագավառին վերաբերող այլ իրավական ակտերի վերաբերյալ: Խորհրդի լիազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով:

Աղբյուրը՝ gov.am