12 Դեկտեմբերի 2018թ. 11:46

Այսօր ԱՀ նախագահ Բակո Սահակյանի ծննդյան օրն է …

Շնորհավորում ենք ԱՀ նախագահ Բակո Սահակյանին ծննդյան օրվա կապակցությամբ: Հայրենասեր մարդ, հմուտ ղեկավար, ով իր կյանքն անմնացորդ նվիրել է Հայրենիքի անկախության, անվտանգության և զարգացման գործին:

Բակո Սահակյանը ծնվել է 1960 թվականի օգոստոսի 30-ին, Ստեփանակերտ քաղաքում:

1977թ. ավարտել է Ստեփանակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցը:

1978-80թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1981թ. ընդունվել է աշխատանքի Ստեփանակերտի թիվ 9 արտադրական մեքենայացված կոմբինատում` որպես փականագործ-մեխանիկ: Աշխատել է Ստեփանակերտի շինանյութերի կոմբինատում` որպես քարջարդ բանվոր:

1983-1987թթ. աշխատել է հնությունների վերականգնման գիտական վարչության Ստեփանակերտի մասնաճյուղում` որպես վարպետ-ռեստավրատոր:

1987-1990թթ. աշխատել է մատակարարման մարզային վարչությունում` որպես մատակարար:

1988 թվականից Արցախյան շարժման առաջամարտիկներից է:

1990 թ. ընդգրկվել է Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերում:

1992-1993թթ. — ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի պետի տեղակալ:

1993-1995թթ. — ԼՂՀ ՊԲ թիկունքի շտաբի պետ:

1995-1996թթ. — ԼՂՀ ՊԲ հրամանատարի` արտաքին կապերի գծով տեղակալ:

1996-1997թթ. — ԼՂՀ ՊԲ 10-րդ լեռնահրաձգային դիվիզիայի հրամանատարի տեղակալ:

1997-1999թթ. — Հայաստանի Հանրապետության ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարի օգնական:

1999-2001թթ. — ԼՂՀ ներքին գործերի նախարար:

2001 -2007թթ. — Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգության պետվարչության պետ, ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն: Ունի գեներալ-մայորի զինվորական կոչում:

2007թ. սեպտեմբերի 7-ից — Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ:

Պարգեւատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի և Ռուսաստանի Դաշնության «Պետրոս Մեծ» 1-ին աստիճանի շքանշաններով, ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի, ՀՀ «Վազգեն Սարգսյան» եւ այլ մեդալներով:

Ռաֆայել Վահանյան, միջազգային գրոսմայստեր