12 Դեկտեմբերի 2018թ. 11:00

Մահացել է Իոսիֆ Կոբզոնը

Կյանքի 81-րդ տարում վախճանվել Է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՌԴ Պետդումայի մշակույթի կոմիտեի առաջին փոխնախագահ Իոսիֆ Կոբզոնը:

Հուլիսին ՌԴ Պետդումայի աղբյուրները հայտնել Էին, որ Կոբզոնը հոսպիտալացվել Է: Օգոստոսի 7-ին երգիչը դուրս Էր գրվել հիվանդանոցից: Կոբզոնի առողջության հետ կապված խնդիրներն սկսվել են 2001 թվականին: 2004 թվականին նրա մոտ հայտնաբերվել Է ուռուցքաբանական հիվանդություն:

Կոբզոնը էստրադայի հանրաճանաչ աստղերից էր: Հենց նա է կատարել Թարիվերդիևի հեղինակած երգերը, որոնք տեղ են գտել “Գարնան 17 ակնթարթը” սիրված ֆիլմում այստեղ: