12 Դեկտեմբերի 2018թ. 11:22

Սերոբ Խաչատրյան. Երբ ասվում է՝ ծրագրերը կամ դասագրքերը փոխում ենք, ինձ դա չի հետաքրքրում, ինձ առավել հետաքրքրում է, թե ինչ են փոխելու, ինչ ուղղությամբ ենք փոխում

Կրթության ոլորտում չկան հեղափոխական մոտեցումներ: Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում «Կարեւորի մասին» հաղորդման շրջանակներում հայտարարեց կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը:

«Բանավոր մակարդակի հայտարարություններ կան, որ մենք նախապատրաստում ենք այս կամ այն փաստաթղթերը: Գնում են քննարկումներ բովանդակության գծով, ֆինանսավորման գծով, խորհուրդների գծով: Բայց ինչ քննարկումներ են, ինձ էլ  է հետաքրքիր: Որովհետեւ երբ ասվում է՝  ծրագրերը կամ դասագրքերը փոխում ենք, ինձ դա չի հետաքրքրում, ինձ առավել հետաքրքրում է, թե ինչ են փոխելու, ինչ ուղղությամբ ենք փոխում: Նախորդ իշխանություններն էլ անընդհատ փոխում էին»,-հայտարարում է Սերոբ Խաչատրյանը:

Աղբյուրը՝ ԳԱԼԱ